close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք․ Մարուքյան

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 15:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք․ Մարուքյան

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի՝ ԼՀԿ-ի կողմից ներկայացված հարցապնդման մասին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ընկերներից մեկը երեկ իրեն համեմատել է դետոնատորի հետ՝ ինչ նախաձեռնում է, «գմփում» է. հայտնում է Yerkir.am-ը։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականը մենք նախաձեռնել ենք հունիս ամսին։ Այսօր մամուլում նյութեր կային, թե Նիկոլ Փաշինյանն է մեզ հորդորել այդ քայլին գնալ։ Դե ես էն մեթոդներով չեմ արձագանքում, թե՝ ով ասել է, գլուխը պատին է տվել։ Մոտ իննսուն օր գրավոր պրոցեսներ ենք անցել։ Բայց այդ ընթացքում ինչ-որ չափորոշիչներ են մշակվել, ուսանողներ են բուհերից դուրս մնացել, բայց երբ մենք դիմել ենք, այս խնդիրների մի մասը չի եղել։ Մնացածը, թե ինչ եղավ, բա պետք է լինի։ Երբ քննարկումների ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պատասխան տալ, բա պետք է վիրավորեն։ Ամենքին մի վիրավորական բան ասացին»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Իշխանությունները հայտարարում են, որ եթե իրենք պետական մակարդակով պայքար մղեն ընդդիմության դեմ, ապա վերջինիս կլոր կնիքը մեկ ժամ հետո իրենց մոտ կլինի:  Էդմոն Մարուքյանը մեկնաբանեց, որ սա բռնատիրական ռեժիմով աշխատողին հարիր հայտարարություն է. «Նրանք ասում են, որ կարող են բռնատիրական ռեժիմով աշխատել, բայց մեզ լավություն են անում ու այդպես չեն վարվում։ Իսկ ո՞նց կարող են պետական ապարատը խոդ տալ»։

Էդմոն Մարուքյանը խոսեց նաև Վանաձորում իրենց պատգամավորների հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների մասին։

«2018 թվականին հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու Վանաձորում, բոլորս ուրախացել ենք այդ մտքից։ Վարչապետն էլ գնացել է, մասնակցել է այդ գործարանի բացմանը, ու մեր պատգամավորն էլ այն օրը վարչապետին հարց տվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի հարցը։ Բայց պարզվում է՝ վարչապետն այդ մասին բացարձակ չի հիշում»,- ասաց նա։

Մարուքյանը նշեց, որ որևէ սարսափելի բան չկա, որ վարչապետն այդ գործարանի և խոստացված ներդրման մասին չի հիշում, բայց Վանաձորում ասուլիս է կազմակերպվել, որպեսզի իբր թե ներդրումները ցույց տրվեն, բայց ողջ ընթացքում վիրավորական արտահայտություններ են հնչել ԼՀԿ-ի պատգամավորների հասցեին։

«Էդմոնիկ, Արմենիկ, Էդիկ... ու դա հրապարակվել է վարչապետին պատկանող լրատվամիջոցում։ Հիմա ես, կինս չունենք լրատվամիջոց, որ ինչ-որ մեկի համար վիրավորանքներ պատվիրենք, ունենայինք էլ, չէինք անի։ Այս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք»,- ասաց պատգամավորը:

Այդ գործարանում, նրա խոսքով, սկզբում խոստացել էին 80 աշխատատեղ բացել, հետո՝ մինչև 300-400:

«Բայց այսօր գործարանն ունի 7 աշխատող՝ տնօրենին, պահակին ու հաշվապահին հանենք, կմնա 4 մարդ։ Հիմա խնդիր է, մենք էլ բարձրաձայնում ենք, ինչո՞ւ է վարչապետին պատկանող մեդիայով հակաքարոզչություն պատվիրվում։ Եվ իրենց պատկանող յութուբյան ալիքներով  էլ ենք մենք երեկվանից դարձել վիրավորանքի թիրախ։ Շատ մտավորականներ ինձ ասում են, որ բան չեն ուզում խոսել, քանի որ հարձակման են ենթարկվում։ Բայց այդպես մեր բերանները չեն փակվելու, հարցեր կան, տալու ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica