close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն պատրաստվում է օրենքի նախագիծ բերել, որը թույլ կտա վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների հոգեկան վիճակը․ Արման Աբովյան

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 13:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն պատրաստվում է օրենքի նախագիծ բերել, որը թույլ կտա վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների հոգեկան վիճակը․ Արման Աբովյան

Իշխանությունները փաստացի չունեն ոչ մի առարկայական հակադարձում բոլոր այն խնդիրներին, որոնք հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ճեպազրույցում։

«Քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն։ Երբ քաղաքական օպոնենտը չունի փաստացի ոչ մի կոնտրարգումենտ հնչեցված քննադատություններին, ապա գործընթացն անցնում է կա՛մ անձնական դաշտ, կա՛մ վիրավորանքների դաշտ»,- նշեց նա։

Աբովյանը վստահ է, որ ոչ առարկայական, կիսաանձնական դաշտում բանավիճելը ցույց է տալիս իշխանության քաղաքական մակարդակը։

Ավելի հաճախ, ըստ լրագրողների, բանավեճեր են ծավալվում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումների և հայտարարությունների շուրջ․ արդյո՞ք խմբակցությունն այդ առումով նրա հետ չի բանակցում։ Արման Աբովյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր տեսլականը։

«Ինչ-որ մեկն ավելի մեղմ է դա անում, մեկն էլ՝ ավելի սուր։ Այստեղ խնդիրն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնք ծագում են, հաճախ ուռճացվում են։ Այսօր Գևորգ Պետրոսյանը հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է։ Այստեղ խնդիրն այն է, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող երևույթները պետք է լինեն քաղաքական, և ավելորդ սրացումներ պետք չեն»,- ասաց նա։

Աբովյանը համոզված է, որ ոչ ոք հետաքրքրված չէ ավելորդ սրացումներով։

«Ես իզուր չէ, որ կրկնում եմ՝ գոյություն ունի քաղաքական դիսկուրսի մշակույթ։  Քննադատության դեպքում մենք սպասում ենք ադեկվատ հակադարձում կամ քննարկում։ Երբ դա չկա, կա՛մ չկա քաղաքական մշակույթ, կա՛մ հակադարձելու բան։ Ստացվում է, որ տարբեր արտահայտություններով իշխանությունները վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի բոլոր քննադատական թեզերը»,- նշեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն պատրաստվում է օրենքի նախագիծ բերել, որը թույլ կտա վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների հոգեկան վիճակը: «Հարցը միշտ եղել է արդիական, և այնպես է ստացվել, որ մենք հիմա որոշեցինք այդ նախագիծը ներկայացնել»,- ասաց Արման Աբովյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica