close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Օհանջի ‹‹Արամյանց›› գործը լույս է տեսել hայերեն թարգմանությամբ

Մշակույթ

18 Սեպտեմբերի 2020, 12:14
 Կարեն Օհանջի ‹‹Արամյանց›› գործը լույս է տեսել hայերեն թարգմանությամբ

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Արամյանց» գործը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ռուսերենից թարգմանել է գրող Դավիթ Սամվելյանը:

«Արամյանց»-ը արժանահավատ գեղարվեստական պատում է հանճարեղ ձեռներեց ու բարեգործ Միքայել Արամյանցի կյանքի մասին: Հեղինակը մեզ ծանոթացնում է հայկական բիզնեսի ծագման, դրա զարգացման և գործարար ընտրախավերի փոխհարաբերությունների մշակույթին, և, իհարկե, բուրժուազիական բարեգործության նոր մշակույթի հետ, որը կարելի է սահմանել որպես մարդկայնության դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ունեն կարեկցանքի և օգնության կարիք: «Արամյանց» վեպը նաև Ռուսական կայսրության ամենահանճարեղ ձեռներեցներից մեկի, բարեգործի և հայ, թիֆլիսյան ու Բաքվի մտավորականության հովանավոր մեծ մարդու դրաման է:

«Կան արժեքներ, որոնք միշտ ստորադասվում են անձնական շահերին և անգամ անձնական երջանկությանը: Ահա այսպիսի սկզբունքով էր առաջնորդվում իր ժամանակի ամենահակասական ճակատագրերից մեկի կրողը՝ Միքայել Արամյանցը: Մարդ, որն այդպես էլ իր խաղաղությունը չգտավ սեփական տան պատերից ներս. փորձում էր երջանկացնել նրանց, բարին գործել նրանց համար, ովքեր ունեին այդ պատերի կարիքը: Կովկասի բուրժուազիայի ճարտարապետ. ահա այսպիսի անուն էին տվել ժամանակակիցներն Արամյանցին, որն իրավամբ ճաշակ թելադրող ու ստեղծող էր այնտեղ, որտեղ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը»,- նշում է գրքի թարգմանիչը:

Դավիթ Սամվելյանի խոսքով՝ կարելի է շատ երկար թվարկել այն որակներն ու հանգամանքները, որոնք առիթ հանդիսացան Արամյանցի վերելքի համար, սակայն առաջնային որակներն ամենաէականն են՝ աշխատասիրություն և նվիրվածություն, անկոտրում կամք ու նպատակ՝ բարին գործելու և իրականացնելու սեփական երազանքները, որոնց լրումը կերջանկացներ ոչ միայն իրեն, այլև իր շրջապատի ու դրանից դուրս գտնվող հասարակ մարդկանց:

«Միքայել Արամյանցի հայանպաստ, մարդանպաստ գործունեությունը, նրա հաջողությունները բիզնեսում, նրա բերած նորամուծությունները մշտապես իրենց ուրույն հետքն ու ներգործությունը թողեցին այն միջավայրի ու վայրի վրա, որտեղ նա ապրեց ու արարեց՝ Թիֆլիսում, Բաքվում և հայերի կյանքում: Կարեն Օհանջի այս վեպը նվիրումի և անմնացորդ սիրո մի պատում է առ հայրենիք, առ արժեքներ, առ մարդն ու Աստված: Սեր, որն անպարտելի է և հավերժ, սեր, որն Արամյանցին՝ Թիֆլիսի պատվավոր քաղաքացուն, «ստիպեց» չլքել սիրելի քաղաքն անգամ այն դեպքում, երբ այդ նույն քաղաքն ուրացավ նրան ու նրա սերն իր հանդեպ: Եվ սերը հաղթեց. նրա անունն ու գործը մշտապես դաջվեց սերունդների հիշողության մեջ»,- հավելում է Դավիթ Սամվելյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica