close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել է երկարակեցության ռեկորդի

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2020, 14:02
 Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել է երկարակեցության ռեկորդի

Լրացել է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին եւ 260 օրը: Նրան Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ է, այն սահմանել է 2 տարի առաջ վախճանված Նաբի Տաձիման:

Կանե Տանակեն ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում է շոկոլադ եւ գազավորված ըմպելիքներ եւ հույս ունի, որ կապրի մինչեւ 120 տարեկանը:

Վերջին տվյալների համաձայն՝ ներկայումս Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica