close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցի մոտ

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2020, 10:51
 Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցի մոտ

Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցի մոտ. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝  Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ժեն Գոցյանին հղումով:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք ողջամիտ և անհրաժեշտ գործողություններ են՝ ուղղված Թայվանի նեղուցում ընթացիկ իրավիճակին և ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ Թայվանը Չինաստանի ներքին գործն է, որը չի հանդուրժում օտարերկրյա միջամտությունը։

«Չինաստանի վրա վերահսկողության համար Թայվանն օգտագործելու փորձերը կամ ինքնակատարելագործման նպատակով օտարերկրացիների վրա հենվելը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել է: Նրանք, ովքեր կրակի հետ են խաղում, կայրվեն»,- շեշտել է նա:

Նշենք՝ Չինաստանի հայտարարությունը կատարվել է ԱՄՆ էկոնոմիկայի փոխնախարար Քիթ Քրաչի Թայվան այցի օրը։ Նա պետք է հանդիպի երկրի նախագահ Ցայ Ին-վենի հետ, իսկ շաբաթ ներկա գտնվի հանգուցյալ նախագահ Լի Թեն-հուեյի հիշատակի արարողությանը։

Արցախը նոր հերոս ունի
30 Հոկտեմբերի 2020, 14:17 Արցախը նոր հերոս ունի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica