close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ-ն կոչ է արել ձեռնպահ մնալ COVID-19-ի թեմայով հակասական հայտարարություններից

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 00:09
 ԱՀԿ-ն կոչ է արել ձեռնպահ մնալ COVID-19-ի թեմայով հակասական հայտարարություններից

Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ծրագրի ղեկավար Մայք Ռայանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Կարեւոր է, որպեսզի մեզ մոտ հետեւողական հայտարարություններ լինեն բոլոր մակարդակներով, եւ դա վերաբերում է ոչ մեկ երկրի կամ կազմակերպության. հետեւողական հայտարարություններ ե՛ւ գիտությունից, ե՛ւ կառավարությունից»,- The Guardian հրատարակությունը մեջբերում է Ռայանի խոսքը: Նա կոչ է արել կառավարությանը եւ գիտական կազմակերպություններին՝ ավելի ամբողջական ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել: Ռայանը հավելել է, որ չի կարելի այդ գործընթացը «քաղաքական ֆուտբոլի տարատեսակ» դարձնել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica