close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Յաշիկ» մերսեդես երազողն է եկել իշխանության. Դ. Վանյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2020, 23:48
 «Յաշիկ» մերսեդես երազողն է եկել իշխանության. Դ. Վանյան
Դավիթ Վանյանը գրում է.
 
«Հայաստանում չափորոշիչների(ստանդարտների) անկում-սղաճ է։ Յաշիկ մերսեդես երազողն է եկել իշխնության։ Մերսեդեսի այս մոդելի մասին ոչինչ չասեմ, որպեսզի պատահական մարդկանց կամ սեփականատերերի չվիրավորեմ։
 
Այսպես որ գնա, հաջորդ իշխանության ժամանակ այս օրերին երանի ենք տալու։ Սա նրանից է, որ դեմոկրատիան ու մեծամասնականության վրա հիմնված պետականությունը, էլ չեմ ասում դեմագոգիան և ամբոխավարությունը ժամանակակից աշխարհի համար չարիք են, այլևս։ Յուրաքանչյուր անգամ, ընտրությունից-ընտրություն, ձայների պարզ մեծամասնությամբ իշխանության կգա մի նոր միջակություն, մի նոր երազանքով, մի նոր ուղեկից COVID-ով, և դիմակ հագած, դիմազրկված մեր բալիկների շարքերի առջև մի նոր հեքիաթ կպատմի մի նոր ավտոմեքենայի մասին։
 
Հիմա կասեք, որ ես ճիշտ չեմ հասկացել նրա միտքը։ Ճիշտ եմ հասկացել, մի մտահոգվեք։ Ուղղակի, այդ օրինակը դպրոցին ու բարձրագույն պաշտոնյայի շուրթերին անհարիր են, հասկանում ե՞ք։
 
Այնպիսի տպավորություն է, որ Երևանը կուլ է տվել Հայաստանին։ Եվ, ո՞վ կմտածեր, որ 2018 թ-ի ժողովրդական նվիրական, մաքրամաքուր ընդվզումը այսպիսի անորակ պետականություն կվիժի։ Այնքան անորակ, որ չեն ձգում նախկին վարչարարների մակարդակին անգամ։ Ու հիմա՝ սրանցից վախենում ես, որովհետև անգլուխ են, ու մեկ էլ վախենում ես նրանցից, որ կարող են սրանց փոխարինելու գալ՝ պարզ մեծամասնությամբ»:
Արցախը նոր հերոս ունի
30 Հոկտեմբերի 2020, 14:17 Արցախը նոր հերոս ունի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica