close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում պատով փակել են հունական եկեղեցու պարսպի մուտքերը

Մշակույթ

17 Սեպտեմբերի 2020, 23:23
 Թուրքիայում պատով փակել են հունական եկեղեցու պարսպի մուտքերը

Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։

Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Այդընի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մեհմեթ Ումիթ Թունջերը: Նա տեղեկացրել է, որ խոսակցություններ կան այն մասին, որ պարսպի մուտքի դռների տեղում պատ է շարել հենց Դիդիմի համայնքապետարանը, որպեսզի կարողանա հարակից ռեստորաններին ալկոհոլ մատուցելու լիցենզիա տրամադրել:

Նշվում է, որ եկեղեցու մուտքերը պատով փակելու միջոցով փորձ է արվել շրջանցել այն օրենքը, ըստ որի՝ ալկոհոլ վաճառվող ռեստորաններից 100մ հեռավորության վրա չպետք է լինեն գործող կրոնական հաստատություններ:

Թունջերը նշել է, որ վարչությունը դեպքի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:  Ի դեպ, այդ եկեղեցին ներառված է պետության կողմից պահպանվող պատմական տարածքների ցանկում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica