close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2020, 22:19
 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցությունն ունի մեծ ապագա՝ պատրաստակամություն եմ հայտնում Ձերդ Գերազանցության հետ ջանքեր գործադրելու այն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում: Հայաստանը բարձր է գնահատում նաև Ճապոնիայի նշանակալի դերը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հարցերում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարե-կամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-նշված է ուղերձում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica