close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատամարտիկ Բեկը ռազմահայրենասիրական դաստիարակության զորամաս-թանգարան է բացել

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2020, 20:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատամարտիկ Բեկը ռազմահայրենասիրական դաստիարակության զորամաս-թանգարան է բացել

Ռազմահայրենասիրական դաստիարակության փոքրիկ զորամաս-թանգարան է բացել Արցախյան ազատամարտի մասնակից, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» պատվավոր գեներալ-մայոր Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը։

«Ես 5 հուշարձան եմ սարքել, սա 5-րդն է»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ազատամարտիկ Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը։

Նա նշեց, որ իր սրտում այնքան հիշողության վերք կա, որ այս կերպ ցանկացել է արժևորել ընկերների սխրանքը։

«Ծնողներ են գալիս, դպրոցականներ, կուրսանտներ, ամեն մեկը անունները կարդալով հարց է տալիս, պատասխանում եմ, ոգևորվում են, հասկանում են հայրենասիրությունն ինչ բան է, հասկանում են, որ ամեն մարդու պարտականությունը հայրենիքում ապրելով միայն հայերեն խոսելով չէ կամ հաց ուտելով չէ։ Յուրաքանչյուր հայ տղամարդ պարտավոր է իր հայրենիքը, ընտանիքը, քրոջը, մորը պաշտպանել»,-ասաց ազատամարտիկը։

Թանգարանի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ազատամարտի վետերաններ, պատմաբաններ։

«Այստեղ ազատամարտի հերոսների ոգին է, նրանց շունչն է, որ ամեն վայրկյան դու զգում ես և սարսուռ է անցնում մարմնովդ, երբ այս փոքրիկ քարերի վրա կարդում ես յուրաքանչյուրի անունը։ Երբ Բեկի հետ փորձում ենք անցնել այդ ազգանունների վրայով, յուրաքանչյուր զոհվածի հետ մեկտեղ նա ապրում է Արցախյան պատերազմի այն օրերը, երբ կորցրել է ընկերներ, որոնց թափած յուրաքանչյուր կաթիլ արյունը մեզ համար սրբություն է»,-ելույթում ասաց Աշոտ Մելքոնյանը։

Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, նշեց, որ Բեկի չարչարանքը, այն, ինչ ինքն արեց, մեր ապագայի համար է պետք։

Սեյրան Օհանյանը կարևորեց թանգարանի բացումը հետևյալ խոսքով․ «Մենք երիտասարդ պետություն ենք և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը, ունենք երիտասարդ բանակ, բայց այդ երիտասարդ պատմության մեջ մեր ազգի ողջ պատմության պայքարի ոգին է, մեր ըմբոստ կեցվածքն է, մեր ֆիդայիների՝ մարտական տարբեր գործողություններում կատարած հաղթանակներն ու սխրանքներն են»։

Բացօթյա թանգարանի բացմանը տեղի ունեցավ նաև Մարտիկ Բաղդասարյանի «Չավարտված պատերազմ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հեղինակի՝ Արցախյան գոյապայքարի մասին հրատարակած գրքաշարի 10-րդ հատորն է: 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ մենք միշտ պայքարի մեջ ենք եղել և այսօր էլ այդ պայքարը շարունակվում է և յուրաքանչյուր գիրք ու այսպիսի հուշարձան պետք է մեր պատմության մաս կազմեն և մեր պատմությունը շարունակական դարձնեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica