close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2020, 17:24
 ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Նախարարը նման ձևաչափով հանդիպում չի նախատեսում»,- ասացին նախարարությունից:

Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ որոշել է հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակի մանդատը վայր դնելու հարցը և այն չվերածվի քաղաքական շոուի: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ուզում, նա ստիպեց: Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,- նշել է Ջուլֆալակյանը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 9-ին: Նա իր այդ քայլը պատճառաբանել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով` կապված նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներում: Արայիկ Հարությունյանը, արձագանքելով Արսեն Ջուլֆալակյանի` իրեն ուղղված քննադատությանը, ասել էր, որ անցած ամիսներին զրո քննարկում է ունեցել Ջուլֆալակյանի հետ: Արսեն Ջուլֆալակյանի սեպտեմբերի 17-ի հրավերը հաջորդել է նախարարի հայտարարությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica