close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա

Աշխարհ

17 Սեպտեմբերի 2020, 15:51
 ԱՄՆ-ում անտառային հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա

ԱՄՆ Արեւմտյան ափին անցած հանգստյան օրերին սկսված բնական հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա: Այս մասին հաղորդել է մթնոլորտի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը (CAMS):

Նրա տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին հատել է Ատլանտյան օվկիանոսը եւ մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կհասնի Եվրոպա:

CAMS-ը նշում է, որ ԱՄՆ-ում հրդեհների ակտիվությունն ընթացիկ տարում տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է 2003-2019 թվականների ցուցանիշները: Բացի այդ՝ հրդեհների հետեւանքով ածխաջրածնի արտանետումները Կալիֆոռնիայի եւ Օրեգոնի նահանգներում 2020 թվականին առավելագույն մակարդակի են հասել 2003 թվականին CAMS-ի մոնիթորինգի սկսվելուց ի վեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica