close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քասաղի հովտի հնագույն դամբարաններն ու միակ ժայռափոր շինվածքը

Մշակույթ

17 Սեպտեմբերի 2020, 12:25
 Քասաղի հովտի հնագույն դամբարաններն ու միակ ժայռափոր շինվածքը

Մ.թ. 3000 տարի առաջ մարդկությունը սկսեց իր բնակավայրերը ստեղծել գետերի հովիտներում: Իհարկե, մարդկության պատմությունն էլ շարադրելիս առաջինը շեշտվում են երկրագնդի խոշոր գետերը` Ինդոս, Գանգես, Խուանխե, Յանցզի, Եփրատ, Տիգրիս, Նեղոս և այլն: Գետերի հովիտներում բնակավայրեր ստեղծելը բնորոշ է եղել նաև Հայկական լեռնաշխարհի բնիկներին, այն է՝ հայ ժողովրդին:  Սակայն երկար տարիներ թյուր տպավորություն է եղել, որ մարդկությունը   հաստատվել է բացառապես խոշոր գետերի հովիտներում, բայց  Քասաղ գետի հովտում գտնվող ուշ բրոնզե (մ.թ.ա 17-13-րդ դդ.) և վաղ երկաթե (մ.թ.ա. 13-12-րդ դդ.) դարով թվագրվող դամբարանները, նաև միակ ժայռափոր շինությունը վկայում են,  որ այս գետի հովտում մարդկությունը բնակություն է հաստատել դեռևս վաղնջական ժամանակներից: Պատմական այս հուշարձանները գտնվում են  գետի աջակողմյան բարձունքներին՝ ներկայիս Վարդենիս գյուղին պատկանող դաշտամիջյան տարածքում:

Ահա այդ հնագույն հուշարձանախումբը.

 Դամբարան 1

No description available.

Դամբարանի ընդհանուր տարածքը 36 մ/ քառ. է՝ 6 մետր երկարությամբ և նույնքան լայնությամբ:

No description available.

Նույն դամբարանի թաղման խուցն է, որի երկարությունը 1,70 մետր է, լայնությունը՝ 1,05 մետր, խորությունը՝ 70 սմ:

Դամբարան 2

Այս  դամբարանի  տարածքը ևս 36 քառ/ մետր է:

No description available.

No description available.

Թաղման խուցը

Երկարությունը՝ 2 մետր, լայնությունը՝ 1 մետր, խորությունը՝ 80 սմ:

Նույն բնակավայրի տարածքում` վերոնշյալ դամբարաններից մոտ 100-150 մ դեպի հարավ, պեղվել են ևս երկու դամբարանի թաղման խցեր:

Խուց  1

Երկարությունը՝ 1,70 մետրլայնությունը՝  1 մ   և  խորությունը՝  70 սմ:

No description available.

Խուց 2

Երկարությունը՝ 2.  20,  լայնությունը՝  1 մետր  և խորությունը՝ 70 սմ

No description available.

No description available.

Թաղման այս երկու խցերի մեջտեղում գտնվում է 1.70 մետր  երկարությամբ, 75 սմ լայնությամբ, և գետնից մետ մեկուկես մետր բարձրությամբ այս սեղանը, որն, ամենայն հավանականությամբ, զոհասեղան կամ հոգեհացի սեղան է եղել:

No description available.

Այս մյուսը դամբարանադաշտը ներառում է միանգամից չորսը թաղման խուց, տարածքը կազմում է մոտ 100  մետր / քառ.: Ամենայն հավանականությամբ, եղել է ընտանեկան դամբարան:

No description available.

Դամբարանադաշտի առաջին թաղման խուցը՝ 1,70 մետր լայնությամբ, 80 սմ լայնությամբ և  70 սմ խորությամբ:

No description available.

Դամբարանադաշտի երկրորդ խուցը՝ երկարությունը`1 մետր, լայնությունը` 90 սմ և խորությունը` 70 սմ:

No description available.

Երրորդ խուց՝ երկարությունը` 1,50 մետր, լայնությունը` 1,10 մետր և խորությունը` 90 սմ:

No description available.

Եվ չորրորդ խուցը՝ երկարությունը` 1,70 մետր, լայնությունը 1,10 մետր և խորությունը 90 սմ:

No description available.

Ժայռափոր շինվածքները, սովորաբար, բնորոշ են ուրարտական ժամանակներին և ուրարտական մշակույթին:  Ժայռափոր այս շինվածքն էլ վկայում է, որ պատմական այս վայրը կրում է նաև ուրարտական մշակույթի ազդեցությունը:

Շինվածքի չափերն են՝  փորվածքի խորությունը՝ 2,30 մ  բարձրությունը 1,80 մ և երկարությունը 2,60 մ:

Ըստ էության, եթե ամփոփենք վերոգրյալը, ապա պիտի փաստենք, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում մարդկությունը հաստատվել է ոչ միայն  խոշոր, այլ նաև  համեմատաբար ավելի փոքր գետերի ավազաններում: Այս հուշարձանախումբը գտնվում է Արագած լեռան արևելյան լանջերին, իսկ այս տարածքները վաղնջական ժամանակներից հայտնի են եղել որպես անասնապահության և երկրագործությոն խոշոր կենտրոններ: Մարդկային բնակության այս հետքերն էլ վկայում է, որ այստեղ պատմական տարբեր ժամանակներում եղել են զարգացած բնակատեղիներ, որոնք այսօր ունեն ավելի խորը  հնագիտական  ուսումնասիրությունների կարիք:

Մհեր Համբարձումյան

ՀՀ  Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica