close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել

Արցախ

17 Սեպտեմբերի 2020, 12:01
 Արցախում կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:

Առողջացել է 10 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն:

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica