close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ.Ծառուկյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2020, 11:23
 Ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ.Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր կատարել, նշելով՝ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել էր նա:

Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին: Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»: 


Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica