close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը չի քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը․ ԱԺ-ն մերժեց օրինագիծը

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2020, 11:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը չի քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը․ ԱԺ-ն մերժեց օրինագիծը

Խորհրդարանը մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջադրելու մասին ԱԺ որոշման նախագիծը. հայտնում է Yerkir.am-ը։

Կողմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, բայց դեմ քվեները գերակշռեցին։

Արայիկ Հարությունյանը քվեարկությանը ներկա չէր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարը զանգել է իրեն, և ինքն իր պատասխանատվությամբ նպատակահարմար չի համարել Արայիկ Հարությունյանի ներկայությունը։

Մինչ քվեարկությունը՝ ձայն խնդրեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը և դիրքորոշում  հայտնեց Արայիկ Հարությունյանի՝ երեկվա եզրափակիչ ելույթի շեշտադրումների մասին, որով նախարարը վիրավորել էր Գագիկ Ծառուկյանին։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը բացարձակ անհարիր է համարում նախօրեին Արայիկ Հարությունյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները՝ թե՛ գրառումների և թե՛ մնացած գնահատականների մասով։ Մենք դրանք որակում ենք որպես ոչ կոռեկտ և բարեկրթության սահմաններն անցնող»,- նշեց նա։

Իվետա Տոնոյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չեն տեսնում, քանի որ «մի նախարար, որն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրանսգենդերների հետ, հասկանալի չէ՝ գիտության, կրթության, մշակույթի, թե սպորտի ոլորտների նյուանսները քննարկելով, կամ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացնելով, այն դեպքում, երբ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ Հայ առաքելական եկեղեցին դրան դեմ են արտահայտվում, նպատակահարմար չէ, որ պաշտոնավարի»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ի պատասխան հայտարարեց, որ ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկություններ տարածողները բարեկրթության մասին գնահատական պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որն ընդհանրապես բարեկրթության որևէ սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ տեղեկատվություն։

Օրինագիծը մերժվեց 35 կողմ, 84 դեմ քվեով։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica