close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորի ՊԴԹ-ն Ս. Զորյանի տուն-թանգարանում ներկայացրել է «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը

Մշակույթ

16 Սեպտեմբերի 2020, 22:00
 Վանաձորի ՊԴԹ-ն Ս. Զորյանի տուն-թանգարանում  ներկայացրել է «Խնձորի այգին» ստեղծագործության  մոտիվներով ներկայացման առաջնախաղը

Օրերս Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։

Բեմադրության հեղինակը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Մարտին ապոր դերում զբաղված է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ Նունուֆարի դերում թատրոնի առաջատար դերասանուհիներից՝ Արմինե Վերմիշյանը։

Ներկայացման մտահղացումը ծնվել է շատ պատահական, երբ Վահե Շահվերդյանն ու թատրոնի գրական մասի վարիչ Սամվել Խալաթյանը հարմար տեղ էին փնտրում նախորդ՝ «Մի ֆունտ սիրտ» ներկայացման համար, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 8-ին։

Զորյանի այգին տեսնելով՝ ծնվում է գաղափարը՝ հանդիսատեսին մատուցել գրողի ստեղծագործությունն իր իսկ այգում։ Համապատասխան թույլտվություններ ստանալով համայնքապետարանից և թանգարանի տնօրինությունից, ստեղծագործական խումբն սկսում է աշխատանքները, իսկ արդյունքում մենք ունենք հետաքրքիր լուծումներով ներկայացում, որն արժե դիտել։

Ի դեպ, պրեմիերայի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ օգոստոսից։

Հրաչուհի Լոռեցյան
Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica