close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԻ նախարարը ՀՀ պարետի անունից պատվոգրեր է հանձնել

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2020, 20:17
 ԱԻ նախարարը ՀՀ պարետի անունից պատվոգրեր է հանձնել

Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 16-ին պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 24-ից ԱԻՆ փրկարար ծառայողները ներգրավված են Պարետատանը կից «Զանգերի կենտրոն»-ի աշխատանքներում։ Վերջին երեք ամիսներին «Զանգերի կենտրոն»-ի գործառույթների իրականացմանը մասնակցել է ԱԻՆ 106 աշխատակից։ Ապրիլի վերջից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն արվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի: Նախարարը շնորհավորել է պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով վերջիններիս ծառայությունը: Պարետատան աշխատանքներում ներգրավված ԱԻՆ համակարգի մյուս աշխատակիցներն արժանացել են ՀՀ պարետի շնորհակալագրերին։ «Ձեր աշխատանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Անձամբ ես անընդհատ տեղեկացել եմ, թե ինչ է արվում, ով ինչպես է իրեն դրսևորում։ Այս պատվոգրերն օբյեկտիվորեն տրվում են այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել կազմակերպչական հարցերում»,- ասել է նախարարը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica