close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշումներ է կայացրել մի քանի ակումբների վիճարկումների վերաբերյալ

Սպորտ

16 Սեպտեմբերի 2020, 18:37
 ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշումներ է կայացրել մի քանի ակումբների վիճարկումների վերաբերյալ

Կայացել է ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Նոա» և «Արարատ» ակումբների կողմից համապատասխանաբար «Նոա»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա-Լոռի» հանդիպումների ընթացքում տեղի ունեցած որոշակի դրվագների վերաբերյալ վիճարկումները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Դիտելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Նոա»-«Արարատ» հանդիպման 88-րդ րոպեին գրանցված դրվագի տեսագրությունը՝ Մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին, որ խաղային տվյալ իրավիճակում «Արարատ» թիմի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է խաղի կանոնները, և մրցավարը պետք է անմիջապես նշանակեր 11-մետրանոց հարված, սակայն դա անում է 11 վայրկյան անց:

Ըստ այդմ՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց մասնակիորեն բավարարել «Արարատ» ՖԱ վիճարկումը: Ըստ ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում՝ նշանակելով 11-մետրանոց հարված օգնականի ցուցումով, քանի որ «Արարատ» թիմի ֆուտբոլիստը մրցակցի նկատմամբ խախտում էր կատարել սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը թույլ է տվել մեթոդական սխալ՝ որոշումը կայացնելով 11 վայրկյան ուշացումով:

Քննարկելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպման 52:24 րոպեին տեղի ունեցած դրվագը և հաշվի առնելով հանդիպման մրցավարների տեսուչի զեկուցագիրը՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց, որ հանդիպման մրցավար Շահեն Աղայանը կայացրել է սխալ որոշում՝ խաղային վերոնշյալ դրվագում չնշանակելով 11-մետրանոց հարված»:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
25 Սեպտեմբերի 2020, 17:56 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica