close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+17°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք․ Փաշինյանը՝ համանախագահների հայտարարության մասին

Արցախ

16 Սեպտեմբերի 2020, 16:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք․ Փաշինյանը՝ համանախագահների հայտարարության մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական, այն համապատասխանում է բանակցային գործընթացը վերականգնելու՝ մեր պատկերացումներին. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պարզաբանելով՝ արդյո՞ք Արցախի մասնակցությունը բանակցություններին համապատասխանում է համանախագահների՝ «առանց նախապայմանների բանակցություններ սկսել» հայտարարությանը։

«Մեր արձանագրած սկզբունքները չենք համարում նախապայման, բանակցություններն այդ հարցերի լուծման նպատակ ունեն, ոչ թե պետք է բանակությունները մեկնարկեն այդ հարցերի լուծման ավարտից հետո»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այդ Ադրբեջանն ունի նախապայման, որը հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս։

Վարչապետի համոզմամբ՝ հուլիսյան մարտերից հետո բանակցությունների համար մթնոլորտը հարիր է այնքան, որքան մարտերից առաջ, քանի որ մարտերից առաջ էլ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմաշունչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային տրամաբանությանը։

«Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է՝ Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին տրամաբանությունը։ Մենք ասում էինք, որ ՀՀ և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, իսկ Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
25 Սեպտեմբերի 2020, 17:56 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica