close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2020, 14:25
 Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

«Հյուսիսի լիգա» կուսակցությունից Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Գրիմոլդին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ «Մաարիվ» թերթին հղումով:

Պալատի անդամի խոսքով՝ Իսրայելի վարչապետը կարևորագույն ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում` համաձայնագրեր ստորագրելով ԱՄԷ-ի, Բահրեյնի հետ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության մեջ մտնելով, ինչն արդեն հանգեցրել է նրան, որ թագավորությունը բացել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար:

«Այս բոլոր նվաճումներն ընդամենը մի քանի ամիս առաջ անհավանական էին թվում, ու հենց դրա համար Նեթանյահուն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի»,- պնդել է Պաոլո Գրիմոլդին:

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica