close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիրականացվի խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում․ ՊԵԿ

Տնտեսական

16 Սեպտեմբերի 2020, 12:05
 Կիրականացվի խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» եւ «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի»  արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաեւ ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել աշխատանքները եւ առաջին փուլով իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում:

Ի դեպ, ՊԵԿ-ի եւ Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նաեւ մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը, որի ընթացքում կատարվելու է մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաեւ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում:

Հիշեցնենք, որ «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրն ուղղված է ՊԵԿ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների եւ եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը, ռիսկերի կառավարման եւ պարտավորությունների կատարման ռազմավարության մշակմանը:

 
Շրջանցել փակուղին
15 Հունվարի 2021, 15:44 Շրջանցել փակուղին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica