close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի հայ համայնքը նպատակահարմար է համարում «փրկության կառավարության» ձեւավորումը. Շահան Գանտահարյան

Սփյուռքի ձայնը

15 Սեպտեմբերի 2020, 21:36
 Լիբանանի հայ համայնքը նպատակահարմար է համարում «փրկության կառավարության» ձեւավորումը. Շահան Գանտահարյան

Լիբանանում ակտիվ քաղաքական պրոցեսներ են նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Իշխանության կարող են գալ տեխնոկրատները: Քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր, հայտարարել են, որ չեն խոչընդոտի դրան: Ցանկացած դեպքում որոշ չհամաձայնեցված հարցեր դեռ մնում են, ինչը հետաձգում է նախարարների կաբինեիտ վերջնական ձեւավորումը: Սակայն չպետք է բացառել, որ բողոքի ցույցերը կակտիվանան՝ հաշվի առնելով այն, որ խոսքը հնարավոր արմատական փոփոխությունների մասին է: Այդ պրոցեսը, բնականաբար, որոշ ժամանակ կտեւի եւ դեռ անհասկանալի է, թե ինչպես այն կիրականացվի: Հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն»,-նշեց Գանտահարյանը: Նա նշեց, որ Լիբանան վերադառնալով՝ Ֆրանսիան, մի կողմից, փորձում է հատուցել իր փաստացի բացակայությունն Իրաքում, Սիրիայում եւ այլ «թեժ կետերում», մյուս կողմից էլ՝ ձգտում է սանձել Թուրքիայի «ախորժակը» Միջերկրական ծովում:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա նրա խոսքով՝ համայնքը նպատակահարմար է համարում «փրկության կառավարության» ձեւավորումը: «Կառավարությունը պետք է կազմված լինի կոմպետենտ կառավարիչներից, որոնք կլուծեն առկա խնդիրները հասարակական կոնսենսուսի մեթոդով՝ բացառելով քաղաքական լարվածությունը: Կառավարության ձեւավորման համակարգի փոփոխությունները չեն բացառում նաեւ կառավարության կազմում հայ համայնքի ներկայացուցիչների նշանակումը»,-եզրափակեց Գանտահարյանը:

Հիշեցնենք, որ Բեյրութում պայթյունից հետո Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել: Օգոստոսի 31-ին նոր վարչապետ է նշանակվել Մուստաֆա Ադիբը: Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 190 մարդ, եւս մոտ 6000 մարդ վնասվածք է ստացել:  

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica