close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասելիք չունեցող, հարցազրույցից «թռնող» պաշտոնյաներ․ Արա Խզմալյան

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2020, 20:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասելիք չունեցող, հարցազրույցից «թռնող» պաշտոնյաներ․ Արա Խզմալյան

Ո՞վ է ասել՝ վախի մթնոլորտը Հայաստանից վերացել է․ համենայն դեպս, ո՛չ Փաշինյանի թիմից՝ այստեղ ոչ միայն վախի ավելցուկ, այլև ստեղծարարության ու հումորի պակաս կա։

Նախկին պաշտոնյաներից շատերի մոտ, օրինակ, լրագրողի սուր հարցից կարծես երկրորդ շնչառություն է բացվում․ մի քիչ հումոր, մի քիչ սատիրա, իրենց աշխատանքի գունազարդում ու՝ կողքից դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ կյանքում այդ հարցին են սպասել։

Փաշինյանի, հատկապես՝ Արայիկ Հարությունյանի թիմն, ակնհայտորեն, ոչ միայն քաղաքական մշակույթի, այլև պաշտոնյային հատուկ հնարամտության ու անգամ հումորի պակաս ունի։

ԿԳՄՍ նախարարության՝ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն, օրինակ, իր պաշտոնն զբաղեցնողի համար ամենասպասելի՝ Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի պատճառների մասին հարցից այնպես անակնկալի եկավ, որ փախավ միացրած տեսախցիկի առջևից (տեսանյութը կցված է)։

Սա ամենածիծաղելի վիճակն է ցանկացած պաշտոնյայի համար։

Ամենազավեշտալի, քանի որ պաշտոնյան դրանով ի ցույց է դնում իր անկարողությունը ոչ միայն լրագրողի, այլև այդ տեսանյութը դիտող հանրության առջև։

Ուրիշ էլ ո՞ւմ պետք է լրագրողը քաղաքական հարցեր ուղղի, եթե ոչ ոլորտի քաղաքականությունը որոշող մարմնի պաշտոնյային, որին, ի դեպ, վճարում ենք մեր հարկերով և որը պարտավոր է հաշվետու լինել հանրության առջև՝ մանավանդ երբ իր իսկ թիմի անդամն իրենց մեղադրում է ոլորտի քաղաքականությունը տապալելու համար։

Բայց քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը՝ Արա Խզմալյանը, ոչ միայն լրագրողին նախապես խնդրում է իրեն քաղաքական հարցեր չտալ, այլև պայմանավորվելուց հետո, որ իրեն ուղղվելու են միայն իր լիազորություններին վերաբերող հարցեր, անընդունելի է համարում մշակույթի ոլորտը տապալելու մասին հարցը ու հեռանում միացրած տեսախցիկի առջևից՝ ասելով, որ դա իր լիազորություններին չի վերաբերում։ Փաստորեն, պրն․ Խզմալյանը չգիտի նաև իր լիազորությունները։

Գրագետ պաշտոնավարման պարագայում՝ հենց ինքը պետք է մամուլի ասուլիս հրավիրեր ու լրագրողներին խնդրեր իրեն ուղղել հանրությանը հուզող հարցը Ջուլֆալակյանի հրաժարականի ու մշակույթի ոլորտը տապալելու մասին։ Սա նաև օժանդակություն կլիներ իր քաղաքական թիմին, որպեսզի իր նախարարը ստիպված չլիներ միայնակ «կռիվ տալու»։ Նա պետք է հասկանար, որ դա իր համար հնարավորություն է արդարանալու հանրության առջև և հերքելու Ջուլֆալակյանի ասածը։

Բայց նրա փախուստը տեսախցիկի առջևից ցույց տվեց, որ փոխնախարարն ասելիք չունի և համաձայն է Ջուլֆալակյանի հետ։

Ի դեպ, Արա Խզմալյանը Փաշինյանի թիմի միակ պաշտոնյան չէ, որ փախչում է Yerkir.am-ի տեսախցիկի առջևից․ ամիսներ առաջ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք հանրության շրջանում իր հեղինակության բարձրացման առիթով Փաշինյանի խանդի մասին, պարզապես վեր թռավ ու, առանց որևէ բառ ասելու, փախավ միացրած տեսախցիկի առջևից (տեսանյութը կցված է)։

Սա արդեն նմանվում է համաճարակի․ տեսախցիկաֆոբիա՝ Փաշինյանի ճամբարում։

Աննա Բալյան

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica