ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է
Իրավունք

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստն անցկացվել էր դռնփակ ռեժիմով: Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի եւ հաշիվների կալանքի չեղարկման մասին եւ, ինչպես խոստացել էր ավելի վաղ, դատարանին ներկայացրել էր փորձագետի գնահատականը: Սակայն փաստաբանը դռնփակ նիստ էր խնդրել, դատարանը բավարարել էր խնդրանքը:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: