close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում 100 տարեկանից մեծ բնակիչների թիվը գերազանցել է 80 հազարը

Աշխարհ

15 Սեպտեմբերի 2020, 17:21
 Ճապոնիայում 100 տարեկանից մեծ բնակիչների թիվը գերազանցել է 80 հազարը

Ճապոնիայում բնակվող՝ 100 տարեկանից մեծ մարդկանց թիվը գերազանցել Է 80 հազարի նշագիծը: Այդ մասին են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ սեպտեմբերի 15-ին հրապարակած տվյալները:

Նշվում է, որ ներկայումս Ճապոնիայում բնակվում է 80 450 մարդ, որոնց տարիքը գերազանցում է 100-ը: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել է 9 176-ով: Ուշագրավ է, որ նրանց 88 տոկոսը կանայք են՝ 70 675: Գերատեսչության տվյալներով՝ երկրի ամենատարեց կինը 117 տարեկան է, նա բնակվում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, իսկ ամենատարեց տղամարդը 110 տարեկան է, բնակվում է Նարա պրեֆեկտուրայում:

Միայն անցյալ տարի Ճապոնիայում 100 տարեկանից մեծ մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել 70 հազարի նշագիծը:

Փորձագետների կանխատեսումներով՝ երկրում ընթացիկ ժողովրդագրական խնդիրների պահպանման դեպքում 2053 թվականին Ճապոնիայի բնակչությունը կկրճատվի ներկայիս 127 միլիոնից մինչեւ 100 միլիոն, իսկ 2065 թվականին՝ մինչեւ 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կլինեն 60 տարեկանից մեծ մարդիկ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica