close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիմի Անապատ վանքը

Մշակույթ

15 Սեպտեմբերի 2020, 16:28
 Լիմի Անապատ վանքը

Վանը և նրա շրջակայքը, չնայած բազմաթիվ ավիրումներին, դեռ մեզ շատ բան կարող են պատմել հայկական մշակութային ժառանգության մասին։ Այս կողմերում հայկական մշակութային հուշարձանների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող և «Ակօս» շաբաթաթերթին «Վիշապաքաղ» կեղծանվան տակ լուսանկարներ ու ծանոթագրություններ ուղարկող «Ակօս»-ի թղթակիցն այս շաբաթ անդրադարձել է Լիմի Անապատ վանքին։

Akunq.net-ը ստորև թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է այդ անդրադարձը

Վիշապաքաղ

Ժամանակին երևելի փիլիսոփայական դպրոց եղած Լիմի Անապատ վանքը ներկայում ավերակի է վերածվել, որտեղ միայն ճայերն են բույն դնում։

Վան- Արճեշի ցամաքային ճանապարհից 40 կմ, իսկ Յայլըքայա գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող Վանա լճի ամենամեծ կղզու այս վանքն իր անվանումն ստացել է հունարեն «նավահանգիստ» կամ «ապաստարան» իմաստը կրող «Լիմեն» բառից։ 13-րդ և 15-րդ դարերում ծաղկված որոշ ձեռագրերի համաձայն՝ սույն վանքը, որը ենթադրաբար կառուցվել է 884 թ․ առաջ, ակտիվ կերպով գործել է 1301 թվականին։ Այդ փաստը հաստատված է նաև փաստաթղթերով։ Իսկ 1310 թ․ ձեռագրով ծաղկված մի գրքում բացահայտ կերպով նշված է, թե 1305 թ․ եկեղեցին վերանորոգվել է Զաքարիա Աղթամարցի կաթողիկոսի կողմից։

Ըստ մի աղբյուրի՝ այն դեպքում, երբ վանքն ակտիվ կերպով գործել է մինչև 1538 թ․, թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այստեղի նահանգապետը, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Իրանի շահ Թահմասպը ավերել է վանքը, այրել ու քանդել այն։ Դրա հետևանքով այստեղի ծխական համայնքը ցրվել է, և վանքը լքված է եղել շուրջ 100 տարի։ 1621 թ․ Ներսես Մոկացի անվամբ մի հոգևորական վերստին գործուն է դարձրել վանքը՝ շուրջը ծխական համայնք հավաքելով։ Եւ հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում մոտ 60 հոգևորական է ապրել վանքում։

Լիմի Անապատ վանական համալիրը բաղկացած էր գրչության կենտրոնից, գրադարանից, զանգակատնից, Սուրբ Գևորգ եկեղեցուց, Սուրբ Սիոն մատուռից, քահանայատնից, գերեզմանատնից և օթևանատնից։ Սակայն այդ կառույցներից մեր օրեր են հասել միայն եկեղեցու մուտքի կամարակապ ժամատան մի մասը և Սուրբ Սիոն մատուռը։

Լիմի Անապատ վանքը հիմնադրումից ի վեր եղել է նշանավոր գրչության կենտրոն։ Սույն վանքում ծաղկված 306 ձեռագիր մատյաններ ներկայում պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոնի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի գրադարանում։

Վանա լճի ավազանում հետզհետե անհետացող տասնյակ հուշարձաններից միայն մեկը  հանդիսացող սույն վանական համալիրում, որը 1915 թ․ առաջ այս շրջանի ամենանշանավոր կենտրոններից էր, եղել է նաև գրչության կենտրոն, որը կարևոր ներդրում է ունեցել հայ միջնադարյան գրականության զարգացման գործում։

Հայ եկեղեցական ճարտարապետության ամենանշանավոր նմուշներից Լիմի Անապատ վանքը թեև իր հազարամյա պատմության ընթացքում բազմիցս քանդվել և ավիրվել էր, սակայն ինչ-որ կերպ կարողացել էր կանգուն մնալ։ 1915 թ․ կատարված մեծ աղետից (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբհետո վանքում ճայերից բացի ոչ ոք չի մնացել։ Մաղթում եմ, որ վանքը վերստին ոտքի կանգնի և այնպիսի ապագա ունենա, որում պատերազմ և ընդհարումներ չլինեն․․․

http://www.agos.com.tr/tr/yazi/24544/adir-adasi-lim-anabad-manastiri

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica