close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման մասին օրենսդրական առաջարկը սպառնում է մամուլի ազատությանը. EFJ

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2020, 14:45
 Հայաստանում վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման մասին օրենսդրական առաջարկը սպառնում է մամուլի ազատությանը. EFJ

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան /EFJ/ հայտարարություն է տարածել՝ նշելո, որ վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման մասին օրենսդրական առաջարկը սպառնում է մամուլի ազատությանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է EFJ-ի պաշտոնական կայքից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 

«Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրեց օրենսդրական առաջարկ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, որի նպատակն է ավելացնել տուգանքները լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վիրավորանքների և զրպարտիչ մեկնաբանությունների հրապարակման համար: Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց դուստր ձեռնարկությանը՝ Հայաստանի լրագրողների միությանը (UJA)՝ խորհրդարանին կոչ անելով չընդունել այդ առաջարկը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընթացք տալ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Առաջարկի նպատակն է հինգ անգամ բարձրացնել վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցումը՝ վիրավորանքի համար 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ (գրեթե 9000 եվրո), իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամից դարձնել 10 միլիոն դրամ (մոտ 18000 եվրո): 

Սիմոնյանը վեց հայց է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով և վստահ է, որ օրինագիծը կխոչընդոտի մարդկանց՝ վիրավորանքներ և կեղծ լուրեր տարածելուն. այս մասին հայտնում է հայկական լրատվական News.am կայքը:

Ըստ Մեդիա պաշտպանի՝ «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները հստակ սահմանված չեն Հայաստանի իրավական օրենսգրքում: Այս անորոշ սահմանումը հնարավորություն է տալիս չարաշահելու վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքը քաղաքական նպատակներով՝ լռեցնելու համար քննադատող լրագրողներին կամ այլ անձանց:

Հայաստանի ժուռնալիստների միությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով. «Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն՝ ընդհանրապես, և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։ 

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որում հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով՝ այնպես, որ պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի, անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու ու տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և ցանկացած նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ոչ միայն խաթարում է ստանձնված միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարումը, այլև մեծապես վնասում է ժողովրդավարության սկզբունքներին։
 
Հայաստանի ժուռնալիստների միությունը, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը, դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի առաջարկած՝ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծը, և կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել այն»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica