close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական երրորդ խաղերի մարզաձերի ցանկը հայտնի է

Սպորտ

15 Սեպտեմբերի 2020, 15:22
 Եվրոպական երրորդ խաղերի մարզաձերի ցանկը հայտնի է

Հաստատվել է Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Ցանկում  ընդգրկված են  նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոե, հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:

Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների կայանալիք  բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում  հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023թ. Եվրոպական մարզական խաղերը տեղի կունենան Լեհաստանի Կրակով քաղաքում:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica