close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս տա­րի տն­տե­սա­կան մեծ ան­կում, կո­րուստ ենք ու­նե­նա­լու. տնտեսագետ

Տնտեսական

15 Սեպտեմբերի 2020, 16:05
 Այս տա­րի տն­տե­սա­կան մեծ ան­կում, կո­րուստ ենք ու­նե­նա­լու. տնտեսագետ

Չնա­յած տն­տե­սա­գետ­ներն ա­մեն օր ա­հա­զան­գում են տն­տե­սու­թյան օր օ­րի բար­դա­ցող վի­ճա­կի մա­սին, սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­գս­տաց­նում է «օ­դից բռ­նած» թվե­րով ու կան­խա­տե­սում­նե­րով։ Ա­ռանց այն էլ հևիհև շն­չող տն­տե­սու­թյան հա­մար հեր­թա­կան ծանր փուլն է սկս­վում։ Չորս ա­միս պետք է կա­րան­տի­նով ապ­րել, ո­րը ևս մեծ փոր­ձու­թյուն է տն­տե­սու­թյան հա­մար։ Այս և այլ խն­դիր­նե­րի շուրջ irates.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

-Կա­րան­տինն ինչ­պե՞ս կազ­դի ար­դեն իսկ լուրջ խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նած տն­տե­սու­թյան, ա­ռան­ձին ճյու­ղե­րի վրա։

-Կա­րան­տի­նը կան­խա­տե­սե­լի էր, քա­նի որ վեց ամս­վա հա­մար ար­դեն օ­րեն­սդ­րա­կան փա­թեթ էր մշակ­վել և ԱԺ ներ­կա­յաց­վել։ Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց 4 ա­միս կա­րան­տին սահ­մա­նել, հե­տա­գա­յում հնա­րա­վոր է 2 ա­միս էլ ա­վե­լաց­նեն։ Կա­ռա­վա­րու­թյունն այս փա­թե­թը ներ­կա­յաց­նե­լիս որևէ ազ­դե­ցու­թյան գնա­հա­տա­կան չի ներ­կա­յաց­րել, թե կա­րան­տինն ինչ­պես կազ­դի տն­տե­սու­թյան, բնա­պահ­պա­նու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան և մյուս ո­լորտ­նե­րի վրա։ Սա կա­ռա­վա­րու­թյան հիմ­նա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րից մեկն է։ Մինչ­դեռ կա­ռա­վա­րու­թյունն ա­ռաջ­նորդ­վել է միայն այն հան­գա­ման­քով, թե հնա­րա­վոր է վա­րակն ու­նե­նա երկ­րորդ և եր­րորդ ա­լիք, ո­րի ըն­թաց­քում կա­րող է կտ­րուկ ա­վե­լա­նա­նալ վա­րակ­ված­նե­րի թի­վը։ Ակն­հայտ է, որ մեր երկ­րում դեռ կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ չի ձևա­վոր­վել և հա­ջորդ ա­լիք­նե­րը մեզ վրա էա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նա­լու։ Կա­ռա­վա­րու­թյու­նը, ըստ էու­թյան, փոր­ձում է սրան նա­խա­պատ­րաստ­վել, հատ­վա­ծա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նել՝ միա­ժա­մա­նակ ան­տե­սե­լով բազ­մա­թիվ այլ գոր­ծոն­ներ։ Չկա որևէ գնա­հա­տա­կան տն­տե­սու­թյան, սո­ցիա­լա­կան ո­լորտ­նե­րում և միակ նպա­տա­կը վա­րա­կա­կիր­նե­րի թվի ա­ճը կան­խելն է, ո­րը միայն կա­րան­տի­նով հնա­րա­վոր չէ ա­նել։ Պետք է ու­նե­նալ հա­մա­պա­տաս­խան ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգ, են­թա­կա­ռուց­վածք­ներ և ճիշտ, ար­դյու­նա­վետ պե­տա­կան կա­ռա­վա­րում։

-Վեր­ջերս Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե մենք սո­ցիա­լա­կան կո­լապս ու ճգ­նա­ժամ չու­նենք։ Սա սթա՞փ գնա­հա­տա­կան է այն դեպ­քում, որ տն­տե­սա­կան ան­կու­մը, մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով բա­վա­կան մեծ է։

-Վար­չա­պե­տի լա­վա­տե­սա­կան նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը տե­ղին չեն և ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում։ Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ 2020-ի հուն­վար-հու­լիս ա­միս­նե­րին ման­րա­ծախ առևտու­րը նվա­զել է 14,8 տո­կո­սով, ո­րը բա­վա­կան մեծ է, իսկ հան­րա­յին սնն­դի առևտու­րը՝ 30-40 տո­կո­սով, սա խո­սում է այն մա­սին, որ մեր երկ­րում սպա­ռու­մը կր­ճատ­վել է, իսկ Փա­շի­նյա­նի՝ ՀԴՄ կտ­րոն­նե­րի շր­ջա­նա­ռու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյունն ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում (հի­շեց­նենք, որ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել էր, թե «ՀԴՄ կտ­րոն­նե­րով առևտրի շր­ջա­նա­ռո­թյան ցու­ցա­նի­շը կոկ­րետ ան­ձանց կող­մից կոնկ­րետ ար­ված ծախս է, ո­րը վեր­լու­ծու­թյամբ չի ստաց­վում, այլ կոնկ­րետ թիվ է։ Այ­սինքն` առևտու­րը բո­լոր տե­ղե­րում` խա­նութ­նե­րում, ռես­տո­րան­նե­րում, առևտրի բո­լոր օ­բյեկտ­նե­րում նվա­զել է 2,5 տո­կո­սով»-Ռ. Խ.)։ Չի կա­րող լի­նել մի ի­րա­վի­ճակ, երբ ման­րա­ծախ և հան­րա­յին սնն­դի առևտու­րը մի­ջի­նում 14-15 տո­կո­սով նվա­զի, իսկ ՀԴՄ շր­ջա­նա­ռու­թյու­նը՝ 2,5 տո­կո­սով։ Գու­ցե կա­ռա­վա­րու­թյու­նը փոր­ձում է հող նա­խա­պատ­րաս­տել, որ օ­գոս­տոս ամս­վա պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը լի­նի դրա­կան լույ­սի ներ­քո։ Այս ա­մե­նում ներգ­րավ­ված են նաև ո­րոշ լի­բե­րալ տն­տե­սա­գետ­ներ, ո­րոնք հայ­տա­րա­րում են, թե ճգ­նա­ժա­մի պիկն ան­ցել ենք ու հի­մա վե­րա­կան­գն­ման փու­լում ենք։ Սա ճիշտ ազ­դակ չէ բնակ­չու­թյա­նը և տն­տե­սու­թյա­նը, քա­նի որ կա­ռա­վա­րու­թյու­նը սրա­նով կկորց­նի նրանց մոտ վս­տա­հու­թյու­նը։ Ան­կախ այս թվան­կար­չու­թյու­նից, հա­ջորդ ա­միս­նե­րին տն­տե­սա­կան վի­ճակն ա­վե­լի է բար­դա­նա­լու, իսկ կա­րան­տի­նի հայ­տա­րա­րումն էլ խո­սում է այն մա­սին, որ հոկ­տեմ­բեր-դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րին կա­րող են ա­վե­լի վատ­թա­րա­գույն սցե­նար­ներ լի­նել։ Նույ­նիսկ ե­թե այդ­պես չլի­նի էլ 5,7 տո­կո­սի ան­կու­մը կա­վե­լա­նա, ոչ թե կն­վա­զի։ Ճիշտ կլի­նի, որ այս հար­ցե­րում կա­ռա­վա­րու­թյունն ազ­նիվ լի­նի և դր­սի իր գոր­ծըն­կեր­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, և բիզ­նե­սի հետ, ճիշտ տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նի։ Թվան­կար­չու­թյու­նը շա­րու­նա­կե­լու պա­րա­գա­յում այս սու­բյեկտ­նե­րը կկորց­նեն վս­տա­հու­թյու­նը Հա­յաս­տա­նի հան­դեպ, և երբ տար­վա վեր­ջում լրա­ցու­ցիչ գու­մար­նե­րի և պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­րիք կու­նե­նանք, մեր վի­ճակն ա­վե­լի է դժ­վա­րա­նա­լու։ 10 օ­րից օ­գոս­տո­սի պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րը կհայ­տա­րա­րեն։ Ակն­կալ­վում է, որ դրանք շատ ա­վե­լի դրա­կան են լի­նե­լու, քան ի­րա­կա­նու­թյունն է, բայց հա­ջորդ ա­միս­նե­րին հս­տա­տա­պես ու­նե­նա­լու ենք ա­վե­լի վատ ցու­ցա­նիշ­ներ։ Այս կա­րան­տի­նի պատ­ճա­ռով սա­ռեց­վե­լու են մի շարք ներդ­րու­մա­յին նա­խագ­ծեր, ոչ մի օ­տա­րերկ­րյա և տե­ղա­կան ներդ­րող չի փոր­ձի ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րել, քա­նի որ այս ըն­թաց­քում հնա­րա­վոր է բազ­մա­թիվ սահ­մա­նա­փա­կում­ներ լի­նեն։ Օ­րի­նակ, դա­դա­րեց­նել այս կամ այն ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյու­նը։ Այս պա­հին այդ ներդ­րող­նե­րը քայ­լեր ձե­ռար­կե­լուց ձեռն­պահ կմ­նան։ Ար­դեն իսկ կր­ճատ­ված ներդ­րում­նե­րի սա­ռե­ցու­մը բնա­կա­նա­բար իր ազ­դե­ցու­թյու­նը կթող­նի տն­տե­սա­կան ա­ճի ցու­ցա­նիշ­նե­րի վրա։

-Դուք ա­վե­լի շատ դր­սի՞, թե՞ տե­ղա­կան ներդ­րող­նե­րին նկա­տի ու­նեք, քա­նի որ այս եր­կու տար­վա ըն­թա­քում ար­տա­քին ներդ­րում­նե­րը նվա­զա­գույ­նին են հա­սել։

-Եր­կու դեպ­քում էլ։ Ա­յո, դր­սից ներդ­րում­նե­րը շատ քիչ են, բա­ցա­սա­կան սալ­դո ու­նենք, ա­վե­լի շատ ներդ­րում ար­տա­հա­նում ենք, քան բե­րում։ Այս գոր­ծըն­թա­ցը կշա­րու­նակ­վի. երկ­րից ա­վե­լի գու­մար կհա­նենք, ա­վե­լի խա­ղաղ «նա­վա­հան­գիստ­ներ» կտե­ղա­փո­խենք, քան Հա­յաս­տան գու­մար կբե­րենք։ Կա­րան­տի­նի ժա­մա­նակ նաև բան­կե­րը, հաշ­վի առ­նե­լով ռիս­կայ­նու­թյու­նը, կշա­րու­նա­կեն բարձ­րաց­նել վար­կա­յին տո­կո­սադ­րույք­նե­րը, որն ար­դեն այս տար­վա մար­տից սկ­սել են։ Կա­րան­տի­նի հայ­տա­րար­ման հա­ջորդ ռիս­կա­յին խն­դիրն առ­նչ­վե­լու է բան­կե­րի հետ. ար­դյոք նրանք կկա­րո­ղա­նա՞ն տրա­մադ­րել վար­կա­յին ար­ձա­կուրդ­ներ։ Հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բեր ա­միս­նե­րին վար­կա­ռու­ներն ի վի­ճա­կի չեն լի­նի սպա­սար­կել ի­րենց պարտ­քե­րը, շա­րու­նա­կե­լու են կու­տա­կել պարտ­քեր և ժամ­կե­տանց վար­կեր։

-Մյուս կող­մից էլ բան­կերն ա­հա­զան­գում են, թե վար­կա­յին ար­ձա­կուրդ տրա­մադ­րե­լով, ի­րենք հայ­տն­վե­լու են մեծ ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի առջև։

-Միևնույն է, ար­ձա­կուրդ կտան, թե ոչ, նրանք ու­նե­նա­լու են չաշ­խա­տող, չվ­ճար­վող վար­կեր։ Երբ ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին բան­կե­րը վար­կա­յին ար­ձա­կուրդ տրա­մադ­րե­ցին, դա նաև բան­կա­յին հա­մա­կար­գին օ­գուտ տվեց, ո­րով­հետև ե­թե դա չլի­ներ, ժամ­կե­տանց վար­կա­յին փա­թեթ­նե­րը կտ­րուկ կա­ճեին։ Կու­նե­նա­յին մեծ թվով «սև ցու­ցա­կում» հայ­տն­ված վար­կա­տու­ներ, ինչն ի­րենց ձեռն­տու չէ, քա­նի որ ցան­կա­նում են ու­նե­նալ վար­կե­րը սպա­ռող մար­դիկ։ Հի­մա բան­կե­րը կանգ­նե­լու են եր­կընտ­րան­քի առջև. վար­կա­յին ար­ձա­կուրդ տրա­մադ­րե՞ն ի վնաս ի­րենց, թե՞ գնան վար­կե­րի հա­մար գրա­վադ­րած գույ­քի հետևից։ Սրա պատ­ճա­ռով բան­կե­րը կա­րող են ա­ճուր­դի հա­նել այդ գույ­քը, ո­րը կա­րող է հան­գեց­նել ան­շարժ գույ­քի շու­կա­յում գնե­րի կտ­րուկ նվազ­մա­նը, ին­չը հենց բան­կա­յին հա­մա­կար­գին էլ ձեռն­տու չէ, քա­նի որ մեծ թվով գրա­վադր­ված գույք կա բան­կե­րում։ Պե­տու­թյու­նը, ինչ­պես նա­խորդ ա­միս­նե­րին, ոչ թե պետք է ա­ջակ­ցի բան­կե­րին, այլ բիզ­նե­սին և քա­ղա­քա­ցուն։ Ակն­հայտ է, որ այս տա­րի տն­տե­սա­կան մեծ ան­կում, կո­րուստ ենք ու­նե­նա­լու։ Խն­դիրն այն է, որ այդ կո­րուս­տը կա­ռա­վա­րու­թյու­նը պի­տի կա­րո­ղա­նա ար­դա­րա­ցի բաշ­խել հա­սա­րա­կու­թյան, տն­տե­սու­թյան միջև։ Շատ ու­նե­ցո­ղը պետք է ա­վե­լի շատ կորց­նի, հա­կա­ռակ դեպ­քում այս ողջ բե­ռը կընկ­նի աղ­քատ խա­վի վրա։ Փոքր, մի­ջին բիզ­նեսն ար­դեն լուրջ խն­դիր­ներ ու­նի, դա­դա­րեց­նում է գոր­ծու­նեու­թյու­նը՝ սպա­սե­լով այս ի­րա­վի­ճա­կի ա­վար­տին, ո­րի պատ­ճա­ռով ևս տն­տե­սա­կան ա­ճը տու­ժում է, խն­դիր­նե­րը մե­ծա­նում են։ Վեր­ջին ա­միս­նե­րին հար­կա­յին վար­չա­րա­րու­թյան խս­տա­ցու­մը բյու­ջեի հա­մալր­ման նպա­տակ ու­նի, քա­նի որ ար­դեն ու­նենք բյու­ջեի 170 մլրդ դրա­մի ե­կա­մուտ­նե­րի թե­րա­կա­տա­րում։

-Հա­մա­վա­րա­կի սկզբ­նա­կան ա­միս­նե­րին կա­ռա­վա­րու­թյու­նը եր­կու տաս­նյակ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին հայ­տա­րա­րեց, ո­րոնց նպա­տա­կը վի­րու­սի պատ­ճա­ռով ստեղծ­ված տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի վե­րա­ցումն էր։ Ինչ­պե՞ս այդ գու­մար­նե­րը աշ­խա­տե­ցին, տն­տե­սու­թյան մեջ դա նո­րից հետ վե­րա­դար­ձա՞վ։

-Կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան փա­թեթ­ներն ի սկզ­բա­նե նա­խա­տես­ված էին կար­ճա­ժամ­կետ խն­դիր­ներ լու­ծե­լու հա­մար, նրանք կար­ծում էին, թե այս ճգ­նա­ժա­մը 1-2 ա­միս է տևե­լու, բայց ի­րա­կա­նու­թյունն այլ է։ Ճգ­նա­ժա­մը գու­ցե մեկ տա­րի տևի, իսկ վե­րա­կանգ­նումն ա­վե­լի եր­կար կլի­նի։ Այդ փա­թեթ­նե­րի շր­ջա­նա­կում ծախս­ված գու­մար­նե­րը, ո­րոնք կազ­մում են շուրջ 320 մլն դո­լար, փո­շիաց­վել են։ Դրանց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը և հաս­ցեա­կա­նու­թյու­նը շատ ցածր է։ Այդ ա­ջակ­ցու­թյան մեծ մասն ի­րա­կա­նաց­վեց բան­կա­յին հա­մա­կար­գի մի­ջո­ցով ու պա­տա­հա­կան չէ, որ բան­կա­յին հա­մա­կար­գը հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նից հե­տո երկ­նիշ տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վող ո­լորտն է դար­ձել այս տար­վա ըն­թաց­քում։ Պե­տու­թյու­նը, ըստ էու­թյան, սուբ­սի­դա­վո­րել է բան­կա­յին հա­մա­կար­գը, ո­րի շր­ջա­նա­ռու­թյու­նը շուրջ 20 տո­կո­սով ա­վե­լա­ցել է։ Իսկ բան­կե­րին հե­տաքր­քիր չէ, թե ինչ ուղ­ղու­թյամբ են այդ գու­մար­նե­րը ծախս­վում։ Վարկ է տրա­մադ­րում հա­զա­րա­վոր գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րին, բայց չի հե­տաքր­քր­վում դրանք ինչ­պես են ծախ­սել, իսկ պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը լի­նե­լու էր թի­րա­խա­յին, օ­րի­նակ, գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տը զար­գաց­նել, որ ինք­նա­բա­վու­թյան հար­ցը կլու­ծեր։ Բան­կե­րին հե­տաքր­քիր է միայն վար­կու­նա­կու­թյու­նը և վար­կե­րի վե­րա­դար­ձը։ Հի­մա կա­ռա­վա­րու­թյու­նը կանգ­նել է խնդ­րի ա­ռաջ. գու­մար­ներ է նե­րար­կել տար­բեր ո­լորտ­ներ, բայց ար­դյունք­նե­րը չի տես­նում։

-Հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը և բարդ խն­դիր­նե­րը, այ­սօր ա­ռաջ­նա­յին ի՞նչ պի­տի ա­նի այս կա­ռա­վա­րու­թյու­նը, թե՞ այս կազ­մով ընդ­հան­րա­պես որևէ հա­ջո­ղու­թյուն հնա­րա­վոր չէ գրան­ցել։

-Իր ծայ­րա­հեղ լի­բե­րալ քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րով այս կա­ռա­վա­րու­թյու­նը չի կա­րող ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րել։ Նրանք կար­ծում են, թե տն­տես­վա­րող­ներն այս հար­ցե­րը կլու­ծեն, իսկ ի­րենք կող­քից կկանգ­նեն ու կնա­յեն, ինքն ի­րեն ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի։ Մինչ­դեռ ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ պե­տու­թյու­նը շատ ակ­տիվ կար­գա­վո­րիչ դեր պետք է ստանձ­նի՝ կոնկ­րետ ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լով։ Այս կա­ռա­վա­րու­թյունն ի վի­ճա­կի չէ դա ի­րա­կա­նաց­նե­լու, նույ­նիսկ ծրա­գիր լի­նե­լու դեպ­քում չու­նի հա­մա­պա­տաս­խան թիմ այն ի­րա­գոր­ծե­լու հա­մար։ Հիմ­նա­կան խն­դիր­նե­րից մեկն այն է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը սխալ ազ­դակ­ներ է փո­խան­ցում բիզ­նե­սին և բնակ­չու­թյա­նը։ Ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ իշ­խա­նու­թյուն­նե­րը վար­կա­նի­շի կո­րուստ են ու­նե­նում, բայց հա­նուն այդ վար­կա­նի­շի փր­կու­թյան չպետք է պո­պու­լիզ­մով զբաղ­վել կամ մարդ­կանց սին հույ­սեր տալ։ Էա­կան է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը մի կողմ դնի իր հա­վակ­նու­թյուն­նե­րը և մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ քն­նար­կում­ներ կազ­մա­կեր­պի։ Հա­մա­վա­րա­կի սկզ­բից մինչև հի­մա նման քն­նար­կում չի ե­ղել, ե­թե ոչ հի­մա, ա­պա ե՞րբ պի­տի նման քն­նար­կում­ներ լի­նեն։

-Ի­րենք «ա­մեն ինչ գի­տեն, ա­մեն, ա­մեն ինչ գի­տեն։

-Լա­վա­գույն դեպ­քում հրա­վի­րում են Վար­դան Ա­րա­մյա­նին, ո­րը վեր­ջին 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձա­խո­ղել է ողջ ֆի­նա­նա­սա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, տա­րի­ներ շա­րու­նակ կու­տա­կել է պարտք և հի­մա այդ գոր­ծե­լաո­ճը շա­րու­նակ­վում է։ Օ­րի­նակ, ե­թե 170 մլրդ դրամ ե­կա­մուտ­նե­րը նվա­զել են, ու­րեմն պարտք վերց­նենք, այլ տար­բե­րակ չի քն­նարկ­վում։ Ոչ մի բան ֆի­նան­սատն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նում չի փոխ­վել։ Հու­սով եմ, որ մի օր կա­ռա­վա­րու­թյու­նում 15-20 տա­րի աշ­խա­տող ֆի­նան­սիստ­նե­րը պա­տաս­խան կտան 8 մլրդ դո­լար պարտ­քի և դրանց ա­նար­դյու­նա­վետ ծախս­ման վե­րա­բե­րյալ։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica