close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետության կայացումը կախված է քաղաքացիական կրթության եւ հայրենասիրական դաստիարակության մակարդակից

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2020, 20:23
 Պետության կայացումը կախված է քաղաքացիական կրթության եւ հայրենասիրական դաստիարակության մակարդակից

Վերջին տարիներին վերաիմաստավորվում է հայրենասիրական դաստիարակության էությունը. հայրենասիրության և քաղաքացիական դաստիարակության գաղափարը, գնալով ավելի մեծ հասարակական նշանակություն ձեռք բերելով, դառնում է պետական կարևորության խնդիր: Միայն հայրենասիրության ու ազգային սրբությունների վեհ զգացմունքների հիման վրա է ամրապնդվում հայրենիքի հանդեպ սերը, ի հայտ է գալիս պատասխանատվության զգացում նրա զորության, պատվի ու անկախության, հասարակության նյութական ու հոգևոր արժեքների պահպանման համար, զարգանում է անձի արժանապատվությունը:

Այսօրվա երիտասարդությունը երկրի ապագան է, և մատաղ սերնդի դաստիարակությունը կարևորագույն հարցերից մեկն է, որը կանգնած է պետության առջև։ Մեր երկրի ապագան և անվտանգությունը կախված են նրանից, թե ինչ մակարդակով է իրականացվելու երիտասարդների դաստիարակությունը։

Պետք է գործի դնել առկա բոլոր ռեսուրսները, որպեսզի հասարակության մեջ առաջին տեղում լինեն իրական արժեքները, որ երիտասարդները ճանաչեն ու գնահատեն մեր դարավոր ավանդույթները, հարգեն ու սիրեն իրենց հարազատներին ու մերձավորներին, իրենց տունն ու հայրենիքը:

Հայրենասիրական դաստիարակությունը՝ լեզվի, պատմության, գրականության, բանակի, եկեղեցու, հայրենիքի հանդեպ սեր ու հարգանք սերմանելու միջոցով, կոչված է օգնելու երիտասարդներին ավելի խորը հասկանալու իրենց երկրի տնտեսական, մշակութային, ազգային առանձնահատկությունները, տեսնել նրա բնության գեղեցկությունն ու ինքնատիպությունը և խորհել նրա արժանի ու օգտակար քաղաքացին դառնալու մասին:

Որակյալ քաղաքացիական հասարակության եւ ազգային, իրավական պետության կայացումը մեծապես կախված է քաղաքացիական կրթության եւ հայրենասիրական դաստիարակության մակարդակից: Հայրենասիրական դաստիարակության նպատակն է ՝ Հայաստանի հասարակությունում բարձր սոցիալական ակտիվության, քաղաքացիական պատասխանատվության, հոգևորականության զարգացումը, դրական արժեքներ և հատկանիշներ ունեցող քաղաքացիների կայացումը, որոնք կարող են դրսևորել դրանք արարչական գործընթացում՝ ի շահ հայրենիքի, պետության ամրապնդման, նրա կենսական կարևոր շահերի ապահովման և կայուն զարգացման: Հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքի ձևավորում, որն ապահովելու է երիտասարդների շրջանում Հայրենիքի հանդեպ պատասխանատվություն, հասարակությանը և պետությանը օգուտ բերելու պատրաստակամություն, քաղաքացիական ինքնագիտակցություն, Հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ սիրո ձևավորում:

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Արթիկի կոմիտեի ներկայացուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica