Մեկ օրում վարակման ավելի քան 95.000 դեպք՝ Հնդկաստանում
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակման ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել Հնդկաստանում՝ վերջին մեկ օրում ավելի քան 95 հազար: Այսպիսով, Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 4,5 միլիոնի: Վարակման դեպքերի թվով Հնդկաստանն աշխարհի երկրների ցուցակում երկրորդն է:
Առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ իր 6,5 միլիոն վարակվածներով:
Հնդկաստանին հաջորդում է Բրազիլիան, որտեղ ավելի քան 4 միլիոն մարդ է հիվանդացել Covid-19-ով:
Վարակման դեպքերի աճը պահպանվում է նաեւ Վրաստանում՝ մեկ օրում հիվանդացության 57 նոր դեպք, դա բարձր ցուցանիշ է համավարակի առաջին ամիսները լավագույնս հաղթահարած այս երկրի համար: Այսօրվանից Վրաստանում արգելվում են հարսանիքները, տարեդարձները, թաղումները, ավելի քան 200 մարդու մասնակցությամբ մշակութային ու մարզական միջոցառումները: