close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք

Արցախ

8 Սեպտեմբերի 2020, 11:48
 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ:

Առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12371 փորձանմուշի հետազոտություն:

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica