close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար

Աշխարհ

8 Սեպտեմբերի 2020, 13:33
 Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար

Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան․ գրում է ՏԱՍՍ-ը:

«671,4 միլիարդ իենի չափով այդ միջոցները նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ»,- ասել է նա:

Գումարը կտրամադրվի լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել է տնտեսության օժանդակման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ճապոնիան արդեն պարտավորագրեր է ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության եւ ամերիկյան Pfizer-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար:

Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ:

Երկրում նաեւ կատարվում է մի քանի պատվաստանյութերի մշակում ու թեստավորում, սակայն հավանականություն կա, որ դրանց առեւտրային իրացումը կարող սկսվել ավելի ուշ, քան արտասահմանյան նմանակների վաճառքը, իսկ դեղաչափերի քանակը կլինի սահմանափակ:

Ճապոնիայի կառավարությունն ապրիլին եւ հունիսին երկու անգամ հավանություն է տվել ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեում ուղղումներին: Դրանց միագումար ծավալը կազմել է 57,5 տրիլիոն իեն (553 միլիարդ դոլար):

Ուղիղ միացում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 15:28 HES_VIDEOՈւղիղ միացում Մասիսից

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica