close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական գործի քննությունը հետաձգվեց

Քաղաքական

3 Սեպտեմբերի 2020, 13:26
 «ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական գործի քննությունը հետաձգվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՅԴ հայցի քննությունն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՅԴ-ն պահանջում է՝

  • վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել հայցվորներից և հայցվորներին վճարել խորհրդանշական 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում,
  • զրպարտության համար հայցվորներին վճարել խորհրդանշական 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:

 Դատարանը բավարարեց հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի միջնորդությունը հայցի առարկայի և հիմքերի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:

«Մենք խնդրում ենք դատարանին՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պարտավորեցնել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով ուղիղ եթերում ներողություն խնդրել, իսկ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատ­կանող պաշտոնական էջի միջոցով ներողություն խնդրելու անհնարինություն առաջանալու դեպքում պարտավորեցնել պատասխանողին՝ գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրացուցային օրվա ընթացքում, հրավիրել մամուլի ասուլիս առնվազն թվով չորս` ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող հեռուստատեսային ալիքների լրագրողների մասնակցությամբ և ներո­ղու­թ­յուն խնդրել ՀՅԴ և ԳՄ անդամներից հնչեցված վիրավորական արտահայտությունների համար։

Նշեմ, որ հստակեցվել են, թե կոնկրետ որ արտահայտություններն է հայցվոր կողմը դիտարկում որպես վիրավորանք, որը՝ զրպարտություն։

Մեր միջնորդությունը բավարարվեց, դատարանի որոշումն ուղարկվելու է պատասխանողին։ Նա ունենալու է մեկշաբաթյա ժամկետ իր դիրքորոշումը ներկայացնելու համար», - Yerkir.am-ի թղթակցին ասաց հայցվոր կողմի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանը։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին։ 

Նշենք, որ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որում Բաբաջանյանը Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica