close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքական գործոնը ակտիվացել է Լիբանանում․ Շահան Գանտահարյան

Քաղաքական

2 Սեպտեմբերի 2020, 21:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքական գործոնը ակտիվացել է Լիբանանում․ Շահան Գանտահարյան

Թուրքական գործոնը ակտիվացել է ընդհանրապես տարածաշրջանում, այս դեպքում՝ Լիբանանում, սա երկարատև պրոցես է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա նշեց, որ հակառակորդի ակտիվացումն, իհարկե, հայկական կողմի շահերից չի բխում։

«Իսրայել-Լիբանան սահմանային պատերազմի ավարտին, երբ ՄԱԿ-ը որոշեց խաղաղապահ առաքելություն իրականացնել Լիբանանում, Անկարան առաջինն ինքնաառաջադրվեց։ Եվ ռազմական ներկայություն լինելով այնտեղ՝ զորամաս ուղարկելով չէր բավարարվի, դրան առընթեր շատ արագ կազմակերպվեցին որոշակի դարմանատուների նորոգություն, դպրոցների։ Սա կրթական, մշակութային քաղաքականություն էր ազդեցության գոտու ձևավորման համար, նաև լիբանանյան կազմակերպությունների՝ թուրքամետ գործունեությունների որդեգրման համար»,-ասաց Շահան Գանտահարյանը։

Նա վկայեց, որ Լիբանանում այսօր կազմակերպություններ կան, որոնք չեն էլ թաքցնում, որ պաշտոնապես սպասարկում են Անկարայի շահերը։

Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո շատ ծանր հետևանքները հաղթահարելու համար արագ սկսել են կազմակերպվել հումանիտար մարդասիրական օժանդակություններ։ Շահան Գանտահարյանը սա մեկնաբանում է իբրև Լիբանանի՝ մասամբ մեկուսացումից դուրս գալու դրսևորում։

«Քաղաքական առումով սա համազոր էր Լիբանանի մեկուսացումից դուրս գալուն, իհարկե, ոչ լիարժեք, որովհետև Լիբանանի ֆինանսական պաշարումը պատժամիջոցային տեսքով դեռևս շարունակվում է․ Համաշխարհային բանկի հատկացումների առկախումը, տարբեր երկրների աջակցությունների, ծրագրերի առկախումը։ Այնուամենայնիվ, կա որոշակի տեղաշարժ՝ հատկապես Ֆրանսիայի կողմից, որը շատ ակտիվ միջնորդական առաքելություն է ստանձնել կողմերին համախմբելու և նոր կառավարություն ձևավորելու գործում»,-ասաց նա։

Աջակցությունը ժողովրդին հասնում է՝ ասաց լիբանանահայ գործիչը․ տարբեր պետություներ հայտնել են, որ աջակցությունը ոչ թե կառավարության են տալիս՝ լինի սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ, այլ գտնում են եղանակներ ժողովրդին հասանելի դարձնելու համար։

Հայ համայնքի շրջանում եկեղեցիներ են քանդվել, միութենական կենտրոններ, մարդկանց բնակարաններ։  Բնակարանները նորոգելու համար գումար ևս, նրա խոսքով, տրամադրվում է։

Իսկ Հայաստանը, Արցախը և հայկական աշխարհն ընդհանրապես, օժանդակություն ուղարկեցին ոչ միայն Լիբանան պետությանը, այլև այն ուղղեցին դեպի համայնքը։

Շահան Գանտահարյանը խոսեց նաև աղետի այս փուլում լիբանանահայերի հայրենադարձման համար Հայաստանում պայմաններ ստեղծելու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով։

Աննա Բալյան

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica