close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ և սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

Սպորտ

2 Սեպտեմբերի 2020, 17:40
 Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ և սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը  վերջերս չեմպիոնական գոտի է նվաճել ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Այս մասին հայտնել է Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը:

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել  8 մենամարտ: Գլխավոր մենամարտում հանդիպել են Սերգե Սահակյանը, որը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող  Եվգենի Վազեմը՝ Ստարի Օսկոլ քաղաքից: «Այս մենամարտում խաղարկվում էր ԱՊՀ եւ սլավոնական երկրների գոտին: Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ տարավ վստահ հաղթանակ: Սերգե Սահակյանը այս մենամարտից հետո արդեն ունի 2 չեմպիոնական գոտի: Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողությունների հասնել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզական նոր բարձունքներ»,- նշել է Գեւորգ Սարգսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica