close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրանք ժողովրդի զարթոնքի մեջ վտանգ են տեսնում․ Սպարտակ Ղարաբաղցյան

Քաղաքական

31 Օգոստոսի 2020, 21:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրանք ժողովրդի զարթոնքի մեջ վտանգ են տեսնում․ Սպարտակ Ղարաբաղցյան

«Հպարտ քաղաքացի» լինելն արդեն իշխանություններին ձեռնտու չէ․ ձեռնտու էր մինչև իշխանափոխությունը, երբ իրենց աթոռի համար պայքարելու խնդիր կար, իսկ այժմ պայքարը իրենց շահից չի բխում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը։

Նրա համոզմամբ, հենց սա էլ պատճառն է՝ ինչու են իշխանավորները արժեզրկում ժողովրդի հաղթանակները կամ, որ թերևս ավելի վատ է՝ սեփական քաղաքական ուժին վերագրում այն հաղթանակը, ինչը ժողովրդինն է։

«Բարձիթողի այս վիճակից ժողովրդի իմունիտետն էլ է ընկնում․ տավուշյան ճակատամարտը, ինձ թվում էր, որ ահագին բան պետք է փոխեր, բայց ընդամենը մի քանի օր հետո սկսեցին այդ հաղթանակն էլ վերագրել ինչ-որ մի քաղաքական ուժի, երբ որ դա ժողովրդի հաղթանակն էր, իսկ ցանկացած հաղթանակ նոր լիցք է տալիս ժողովրդին։ Ինձ թվում է՝ սրանք ժողովրդի զարթոնքի մեջ վտանգ են տեսնում, բայց առանց զարթոնքի հնարավոր չէ»,-ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը։

Նա հստակեցրեց, որ «զարթոնք» չի նշանակում փողոց դուրս գալ, ճանապարհ փակել։

«Իրենք շատ են սիրում «հպարտ քաղաքացի» ասել, չէ՞, բայց հպարտության ամենալավ թթխմորն այդ հաղթանակն է։ Հպարտության ամենալավ միջուկն ապրիլյան պատրեազմն էր, որ հիմա ընկել են դա փնովելու, նվաստացնելու գործին։ Որքան էլ հանձնաժողովը հերքի այդ լուրերը, արդեն որ շուկա է նետվում, «պողոսների» մի շերտ կա, որոնց համար արդեն դա չափանիշ է։ Հիմա էլ աշուն է գալիս, տերևաթափ է լինելու, տա Աստված՝ երկիրն էլ «պողոսաթափ» լինի»,-ասաց նա։

Սպարտակ Ղարաբաղցյանի համար նկատելի է, որ մի տեսակ տերմին է մտել Հայաստանում՝ սովորական ժողովրդի մասին խոսելիս՝ «մահկանացուները»․ «Այսինքն, իրենք մահկանացու չեն, շերտավորում կա»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է մեկնում, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս արձակուրդում է։ Սպարտակ Ղարաբաղցյանը վստահ է, որ այդ արձակուրդի մեջ տրամաբանություն չկա, առանց այն էլ՝ երկու տարի է նրանք արձակուրդում են։

«Արձակուրդը երկիրը չսիրելն է, պետությանը չհարգելն է։ Մտածում ես՝ հրամանատարն ի՞նչ իրավունք ունի ռազմադաշտը լքել․ իրոք ռազմադաշտ է։ Եթե կորոնավիրուսի դեմ ենք պայքարում, կա՛մ պետք է պատերազմը հաղթած լինես, որ վաստակես այդ հանգստանալու իրավունքը, կամ էլ «պյուռոսյան» հաղթանակի նման՝ հույսդ կտրելուց արդեն ամեն ինչ թողնում ես բախտի քմահաճույքին և գնում»,-ասաց նա։

Նրան երբեն ասում են՝ լավ բան չե՞ս տեսնում։ Սպարտակ Ղարաբաղցյանը անկեղծորեն շատ կուզենար լավ բան տեսնել։

«Բոլորին թվում է, թե լավ բան ասելով՝ պետք է կուշտ լինես, հագուկապդ տեղը լինի, բայց դրա ժամանակն անցել է, մենք հագուկապի ժողովուրդ չենք, մենք ներքին հագուկապի ժողովուրդ ենք, մենք ներքին լիցքի ժողովուրդ ենք ու հիմա տեսեք՝ ինչ է կատարվում․ այդ լիցքը քանդելու գործընթաց է սկսվել։ Ու կորոնավիրուսը ավելի շատ այս բաները շեղելու է տանում, որ դու մենակ ճերպակ շապիկ հագնես, բայց մենք փալաս-փուլուսի ժողովուրդ չենք»,-ասաց նա։

Հանրակրթության ոլորտի, դատական համակարգի փոփոխությունները կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ իրավիճակում հապճեպ կատարելու մեջ Սպարտակ Ղարաբաղցյանը միտում է տեսնում։

«Եթե այդպես չէ՝ թող մի ազգաշահ ծրագիր «սղղացնեին», թող լեզուն, կրթությունը պահելու մի ծրագիր «սղղացնեին», մենք էլ ներքուստ հրճվեինք»,-նշեց նա։

Նա չի կասկածում, որ մեր երկրի իշխանություններն այս ամենը ինչ-որ մեկի թելադրանքով կամ պարտադրանքով են կատարում․ «Ես դրանում չեմ կասկածում, գնալով բոլոր խաղաքարտերը բացվում են, եթե ասում են՝ կուզեք գլուխներդ պատին տվեք, մենք անելու ենք, ուրեմն այդպես է»։

Ամեն ինչ, անգամ Արցախի հարցի կարգավորման բանակցությունները 0-ից սկսելու միտումն էլ նրա համար անընդունելի է․ «Եթե տուն ես սարքում, քո հետևից եկողը պետք է պատը շարի՝ չքանդի, նոր պատ չդնի։ Իսկ երբ որ գալիս են, այդ պատը քանդում են, հետո պարզվում է՝ այդ պատը բազալտից է եղել, իսկ իրենք ուզում են եվրոպատ ունենալ, այդ արդեն ամենամեծ բացթողումն է»։

Աննա Բալյան

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica