close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պակիստանում 3 օր տևած ջրհեղեղների պատճառով մահացել է առնվազն 90 մարդ

Աշխարհ

26 Օգոստոսի 2020, 23:56
 Պակիստանում 3 օր տևած ջրհեղեղների պատճառով մահացել է առնվազն 90 մարդ

Պակիստանում երեք օր տևած մուսոնային անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 90 մարդ է մահացել, վնասվել է ավելի քան հազար տուն։ Այս մասին հայտնում է «The Guardian» պարբերականը:

Երկրի տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտնել է, որ Կարաչի քաղաքում փողոցներն ու տները ողողվել են կեղտաջրերով։

Այստեղ չափազանց հին կոյուղատար համակարգերը հեղեղվել են հորդառատ անձրևների հետևանքով։ 

Անձրևների պատճառով հարավային Սինդի նահանգում զոհվել է 31 մարդ, իսկ Հայբեր-Պահտունհվա նահանգում՝ 23-ը:

15 զոհ է գրանցվել հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում, ևս 8-ը մահացել են Փենջաբ նահանգում, 13 մարդ զոհվել է երկրի հյուսիսում գտնվող այլ շրջաններում, այդ թվում 3-ը՝ Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրի հատվածում։

Նշվում է, որ փրկարարները, կամավորները և զինվորականները հարյուրավոր մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականացրել։ Հարյուրավոր տուժածներ ստիպված են եղել որոշ ժամանակով իրենց հարազատների տանը կացարան գտնել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica