close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՕՄ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը

Մշակույթ

15 Օգոստոսի 2020, 21:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՕՄ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը

Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ մեկնարկել է «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը, որի ողջ հասույթը կուղղվի Լիբանանի հայ համայնքի օժանդակությանը: Հեռարձակման կարելի է հետեվել Հայ Օգնության միության դիմատետրի էջով (www.facebook.com/ars1910)։

Բեյրութից, Երեւանից եւ Լոս Անջելեսից իրենց կատարումներով հանդես կգան Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), լիբանանահայ արվեստագետներ՝ խմբակային ելույթով (Լիբանան), Վիգեն Եագուպյանը (ԱՄՆ), Ներսիկ, Աղասի եւ Արաբո Իսպիրյանները (Հայաստան), Արսեն Գրիգորյանը՝ Մրո (Հայաստան), Մուրադ Մշեցին (Հայաստան), Դավիթ Ամալյանը (Հայաստան), Լեյլա Սարիբեկյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը՝ Մակիչ (Հայաստան), Սամվել Երանյանը (Հայաստան), Դրո Գրիգորյանը (ԱՄՆ) եւ Քրիստափոր Արապյանը (ԱՄՆ):

Հանգանակություն կարելի է կատարել ՀՕՄ-ի կայքեջով (ars1910.org) կամ ԱՄՆ-ում՝ 44321 համարին "StandwithLebanon" տեքստային հաղորդագրություն ուղարկելով։

Հայաստանից հանգանակության կարելի է մասնակցել փոխանցում կատարելով Հայ Օգնության միության Հայաստանի Շրջանային վարչության Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում հետեվյալ առանձնացված հաշվեհամարներին․

220553350756000 (ՀՀ Դրամ)

220553350350001 (ԱՄՆ Դոլար)

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica