close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

Հասարակություն

15 Օգոստոսի 2020, 17:45
 Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։ Ինչպես տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, վերջին օրերի մշտադիտարկումների ընթացքում գրանցված դրական արդյունքները պահպանվել են նաև այսօր։

Խոր Վիրապ վանական համալիրի հարակից տարածքում գրեթե բոլորը պահպանել են համաճարակային անվտանգության կանոնները, այդուհանդերձ եղել են անձանց միջև սոցիալական հեռավորությունը խախտելու, դիմակը սխալ կրելու թերացումներ։ Տեսուչները կատարել են բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ և հորդորել հետևել պարետատան կողմից սահմանված սանիտարահամաճարակային նորմերին։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խստացված հետևողական շրջայցերն ամենօրյա են։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica