close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք երբեք փախստական ու գաղթական չենք եղել. Կապանի տոնի առթիվ Սասուն Մանուկյանի անդրադարձը

Հասարակություն

15 Օգոստոսի 2020, 17:23
 Մենք երբեք փախստական ու գաղթական չենք եղել. Կապանի տոնի առթիվ Սասուն Մանուկյանի անդրադարձը

ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը գրում է.

«Կապանի օրվա առթիվ

Անկախության ողջ շրջանում, Կապանում, պետությունը կառուցել է ընդամենը մեկ շենք՝ դատարանի շենքը։ Ասել է թե, կապանցին՝ բացի հարմարավետ պայմաններում դատվելուց, ալլ բանի արժանի չէ։ Հուսամ, սառույցը շարժվում է․․․

Իրականությունն այն է, որ Կապանը միշտ հայկական է եղել ու կա և լինելու է։ Դարերի խորքից սկսած՝ մենք, երբեք փախստական ու գաղթական չենք եղել։

Կապանցին երբեք բաժակ չի բարձրացրել իր փոքր հայրենիքի վերադարձի համար ու եթե մի հրաշքով մեր բոլոր հայրենակիցները նույնատիպ ճակատագիր ունենային, ապա մենք կունենայինք․ ամբողջական՝ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն։

Ցավոք, Կապանի հանդեպ եղել է պալատական հակակրանք՝ ՄԻՇՏ։ Մեզ չեն սիրել՝ պատերազմում կռվելու ունակության, աշախատանքում՝ արարելու կարողության և նաև մտքի՝ ստեղծագործական թռիչքի համար։ Դրա համար մենք տեղական հերոսներ չունենք՝ չկա։ Այլոք, Կապանում հանգիստ՝ գեներալ ու նախարար են դարձել, մենք՝ շարքային՝ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԱՇԽԱՏԱՎՈՐ։ Ի դեպ, մշտապես դրանով էլ հպարտացել ենք։

Չի եղել մեր հայկական ընթացքի մի շրջան, որ մենք ամաչելու առիթ ունենանք։ Կապանցի իշխաներն են եղել ամեն ինչի առաջատարն ու կառուցողը։ Պատմության այսօրվա լուռ վկաները՝ Սիսիանում՝ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԸ, Գորիսում՝ ՏԱԹԵՎԻ վանքը կառուցել են կապանցի իշխաններն ու թագավորները։ Քանզի, Սյունիք թագավորության մայրաքաղաքը Կապանն էր, իսկ մերոնք միշտ համաչափ են բախշել՝ ամեն ինչ։

Մենք անգամ ճիշտ համայնքի խոշորացում չունեցանք։ Կապանը պետք է ունեար մեկ համայնք՝ ԿԱՊԱՆՆ ու Քաջարանը միասին, ասել է թե «շրջանային» և ոչ «փնջային» տարբերակ։

Ինչևէ, տոնդ չփչացնեմ, կապանցի բարեկամ՝ ես ընդամենը քո աննշան զինվորն եմ, Դու հպարտ քայլելու իրավունք ունես՝ աներկբա ու միշտ, բայց նաև՝ նախկիներիդ ավանդը չնսեմացնելու պարտավորություն և նրանց արածին մի բան ավելացնելու պատվախնդրություն։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ ԿԱՊԱՆ․․․

Վ․ Եփրեմյանի աշակերտ Սասուն Մանուկյան»:


Հունվարի 27-ի աստղագուշակ
27 Հունվարի 2021, 09:53 Հունվարի 27-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica