close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Հասարակություն

15 Օգոստոսի 2020, 16:57
 Դավիթ Տոնոյանի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:

Հավաքների շրջանակում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:

Հրամանատարական հավաքների նպատակն էր սպայական կազմի տեսական գիտելիքների ու մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդումը, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ուղղությամբ նրանց գործնական ունակությունների կատարելագործումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica