close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ստորագրում ենք բոլոր պահանջների տակ». հացադուլավոր բռնցքամարտիկին են այցելել ՀՅԴ ՀԳՄ անդամները

Քաղաքական

15 Օգոստոսի 2020, 15:48
 «Ստորագրում ենք բոլոր պահանջների տակ». հացադուլավոր բռնցքամարտիկին են այցելել ՀՅԴ ՀԳՄ անդամները

«Նախ ուզում եմ արձանագրել, որ քո բոլոր պահանջների տակ ստորագրում ենք, սիրելի չեմպիոն։ Դրանք լրիվ ճիշտ են, թիրախային, նպատակային, ազգային և հայրենասիրական», - հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիմանը ներկա էին նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը և այլք։

Հիշեցնենք՝ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կառավարության շենքի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։ Նա իր կողքը տեղադրել է ցուցանակ, որտեղ ներկայացված են իր պահանջները։

Ցուցանակի վրա նշված է.

«Այս իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

Ոչ Ստամբուլյան Կոնվենցիային
Ոչ Լանզարոտեի կոնվենցիային
Ոչ թուրքահաճո կրթական չափորոշիչներին
Ոչ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին
Ոչ մեր պատմությանը կեղծմանը
Ոչ Ամուլսարի շահագործմանը
Ոչ անօրինական բռնություններին
Ոչ...»։

Արծվիկ Մինասյանն իր խոսքում հավելեց, որ իրենք և բռնցքամարտիկը միևնույն ուղեգծի մեջ են։ Նպատակը հստակ է՝ մեծ համախմբում իրականացնել և կարողանալ երկրում իրական, ազգային, դեպի լավը գնացող փոփոխություններ անել և թույլ չտալ, որ ամեն մի օտարածին երևույթ մուտք գործի հասարակության մեջ։

«Ընդունում եմ, որ այս գործողությամբ նաև սթափության քայլ ես անում, բայց նաև քո առողջությունը մեզ համար շատ ավելի կարևոր և թանկ է, որովհետև դու առաջիկայում դեռ շատ անելիքներ ունես», - դիմելով չեմպիոնին՝ նշեց Արծվիկ Մինասյանը՝ փաստելով, որ առաջիկայում կհրապարակվի այդ ուղղությամբ անելիքների օրակարգը, որի մասին կտեղեկացվի նաև Իսրայել  Հակոբկոխյանը։

Աշխարհահռչակ բռնցքամարտիկը շնորհակալություն հայտնեց այցելուներին և հույս հայտնեց, որ միասնական ուժերով կհասնեն ցանկալի արդյունքների։

Այցի մանրամասները՝ տեսանյութում.

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica