close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. գործարարը՝ Փաշինյանին (մաս 2-րդ)

Քաղաքական

15 Օգոստոսի 2020, 13:17
 Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. գործարարը՝ Փաշինյանին (մաս 2-րդ)

«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, գրում է․

«Շարունակեմ երեկվա գրառումս: Երեկ հիմնավորեցի, թե ինչու է տրամաբանական ՀԴՄ չխփելը, հիմա ասեմ, թե ինչու է տրամաբանական, որ Հայաստանում բիզնեսները հիմնականում չեն աճում:

Կարողա տարօրինակ թվա, բայց Հայաստանում որոշ ոլորտների բիզնեսների չմեծանալու, չաճելու, շատ աշխատատեղեր չբացելու հիմնական պատժառներից մեկն էլի շրջհարկի մասին օրենքն է:

Ինչու՞: Որովհետև շրջհարկի օրենքով մինչև 115 միլիոն տարեկան շրջանառության դեպքում բիզնեսը գործում է էնպիսի հարկային դաշտում, որ 115 միլիոնն անցնելու դեպքում շատ կտրուկ փոխվում է հարկային բեռը, ինչի պատճառով բիզնեսը ստիպած է կտրուկ, 20%-ի սահմաններում ծառայություների գինը բարձրացնել, իսկ, եթե 20% գինը բարձրացնի, ապա չի կարող մրցակցել իր հարևանությամբ գործող մրցակիցների հետ, որոնք շրջհարկով են աշխատում:

Ստացվում է, եթե բիզնեսն ուզում է շահույթ ստանալ, գոյատևել, ապա չպետք է աճի: Աբսուրդ: Ֆիննախի հետ խոսելուց էլ նրանք նշում են, որ հսկայական թվով բիզնեսներ գալիս հավաքվում են շրջհարկի շեմի տակ: Էդ նշանակում է, որ էդ հազարավոր բիզնեսների աճը օրենքով կանգնեցնում ենք: Շրջհարկի մասին օրենքով:

Բերեմ կոնկրետ օրինակ: Ando Navasardyan Lady Zone ի հիմնադիրն է: Անդրոն չի կարողանում նոր մասնաճյուղեր բացել, քանի որ հիմա շատ են փոքր, շրջհարկով աշխատող կանացի մարզական ակումբները, որոնց հետ չի կարող մրցակցել, քանի որ 115 միլիոնի շեմն անցնելու դեպքում ստիպած է լինելու 25 տոկոս ծառայության գինը բարձրացնել: Պատկերացնում եք աբսուրդի մակարդակը` բիզնեսը կպայթի աճելու դեպքում: Ամբողջ աշխարհում պետությունը խրախուսում է, որ բիզնեսը մեծանա, մեզ մոտ` կտրուկ պատժում:

Այսինքն, շրջհարկի մասին օրենքը ոչ միայն հարմար պայմաններ է ստեղծել, որ բիզնեսները ՀԴՄ չխփեն, այլև արգելում է բազմաթիվ բիզնեսների մեծանալու պրոցեսը:

Լուծումը հարկերի պրոգրեսիվ աճի մոդելն է, որը նշել եմ նախորդ գրառումում, 2-րդ կետով:

Մեկնաբանությունում տեղադրում եմ Vahan Kerobyan երեկվա հարցազրույցը, դա էլ նայեք, ֆիննախի քաղաքականության տրամաբանությունն ավելի լավ հասկանալու համար:

Ում թեման կարևոր է, տարածենք:

ՀԳ. Եթե հետաքրքիր է, որ էս շարքը շարունակեմ, + դրեք, ըստ դրա կկողմնորոշվեմ»:

Առաջին մասը՝ այստեղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica