close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը

Սփյուռքի ձայնը

14 Օգոստոսի 2020, 23:26
 Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը

Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում, ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը օգոստոսի 16-ի  սուրբ պատարագը մատուցելու համար կմեկնի Վաքըֆլը։

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա մատուցվելիք պատարագին ներկա կգտնվեն միայն Թուրքիայում բնակվող հայերը։

Պատարագի ժամանակ առաջին անգամ կճաշակեն այս տարվա  օրհնված խաղողը, այնուհետև մուսալեռցիների ավանդական հարիսան։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica