close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Հասարակություն

14 Օգոստոսի 2020, 19:42
 Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:  Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica