close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդվինի Փորթա վանքը վերականգնման կարոտ է

Մշակույթ

14 Օգոստոսի 2020, 18:04
 Արդվինի Փորթա վանքը վերականգնման կարոտ է

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Արդվին նահանգի Փըրնալլը գյուղում տեղակայված Փորթա (վրացական անվանումը՝ Հանձտա) հայկական վանքը սպասում է վերականգման իր հերթին։ 9-րդ դարում հայ Բագրատունի արքաներից Աշոտ Առաջինի կողմից կառուցված վանական համալիրը, որը բաղկացած է եկեղեցուց, մատուռից, զանգակատնից և աղբյուրից, վերջերս սկսել է կողոպտվել թուրք գանձագողերի կողմից։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Ուշագրավ է, որ թեև թուրքական աղբյուրները պնդում են, թե իբր վանքը կառուցել են վրացիները, սակայն տվյալ աղբյուրում ակամա խոստովանում են վանական համալիրի հայկական ծագումը՝ հայտնելով, որ այն կառուցվել է Աշոտ Ա Բագրատունու կողմից։

Աղբյուրի համաձայն այս գյուղի բնակիչները պահանջում են, որ վանքը վերականգնվի որպես եկեղեցական համալիր, որի շնորհիվ այստեղ ևս կզարգանա զբոսաշրջությունը։

Փըրնալլըի գյուղապետ Նուրեթթին Ավջըն նշել է, որ սույն վանական համալիրը եղել է Արդվինի վանքերի կենտրոնը։ Գյուղապետի խոսքով՝ հարկ է ճանապարհ կառուցել դեպի վանք և վերականգնել այն։

Այսպիսով, այս վանական համալիրին ևս թուրքերը փորձում են վրացական ծագում վերագրել։ Այնինչ, ինչպես հայտնի է, Արդվինի նահանգում գտնվող շատ վանքեր և եկեղեցիներ կառուցվել են հայերի կողմից, իսկ հետագայում՝ վրացականացվել։

https://www.hurriyet.com.tr/seyahat/porta-manastiri-turizme-kazandirilmayi-bekliyor-41584349

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica