close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ նույն մանիպուլիացիաներով փորձում ես նաև միջազգային հանրությանը ապակողմնորոշել՝ պետության վարկանիշն ես փոշիացնում․ Գ․ Գևորգյանը՝ Ն․ Փաշինյանին

Քաղաքական

14 Օգոստոսի 2020, 17:58
 Երբ նույն մանիպուլիացիաներով փորձում ես նաև միջազգային հանրությանը ապակողմնորոշել՝ պետության վարկանիշն ես փոշիացնում․ Գ․ Գևորգյանը՝ Ն․ Փաշինյանին

Ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գրում է․ 

Երբ երկրի ներսում պոպուլիզմի զենքով ես առաջնորդվում, հասկանալի է, որ փոձում ես իշխանության մնալու և ապազգային, ապապետական քաղաքականության արմատացման հարց լուծել: Բայց երբ BBC Hard talk-ում՝ նույն մեթոդով ու նույն մանիպուլիացիաներով, փորձում ես նաև միջազգային լսարանին, հանրությանը ապակողմնորոշել, ապա պետության վարկանիշն ես փոշիացնում: Սա ընդհանուր առմամբ, իսկ ինչ վերաբերվում է «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» ձևակերպմանը չպատասխանելուն, ապա սա հայկական կողմի սկզբունքների անտեսում է, որին հարկավոր էր հակադարձել, հստակ նշելով. մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն իրավունքը, որը խախտվել է ադրբեջանի կողմից, այն իրավունքը, որը բխում է ժողովրդավարության սկզբունքներից, այն իրավունքը, որին բռնացել և առ այսօր, բռնանում է Արցախի հարևան ադրբեջանը, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում:
Հ.Գ. Սկզբունքայնությունը հարգելի հատկանիշ է՝ նաև պետական մակարդակով: Իսկ Արցախի հարցի լուծումը միայն մի ճանապարհ ունի՝ ադրբեջանի կողմից Արցախի ճանաչում:

 

Չհամարձակվե
1 Հոկտեմբերի 2020, 21:12 Չհամարձակվե
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica