close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել. ԲԸՏՄ

Հասարակություն

14 Օգոստոսի 2020, 17:42
 Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել. ԲԸՏՄ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մայրաքաղաքի զբոսայգիներում կատարել են վերահսկողական աշխատանքներ քաղաքացիների կողմից ՀՀ պարետի որոշումներով ամրագրված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Նոր Նորք վարչական շրջանի բացօթյա հանգստի գոտիներում վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել է դիմակը ոչ ճիշտ կրելու մի քանի դեպք։ Տեսուչների կողմից տրվել են թերություններն անհապաղ վերացնելու ցուցումներ։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում հանրապետության ողջ տարածքում իրականացվող ստուգայցերին զուգահեռ կատարում են նաև լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրում դիմակներ, հորդորում վերջիններս փոխել պարբերաբար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica